Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դավիթ եւ Արմինե Ամալյանների համերգ-երեկոն Գերմանիայում

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայի երեք քաղաներում՝ Բեռլինում, Աշաֆֆենբուրգում եւ Մյունխենում հայ հանդիսատեսի համար տեղի կունենա  Դավիթ եւ Արմինե Ամալյանների «Շնորհակալ եմ» խորագրով հեղինակային երգերի համերգ-երեկոն:Միջոցառմանը իրենց մասնակցությունը կունենան նաեւ ասմունքող Մարինա Հովհաննիսյանը եւ դաշնակահար Հայկ Նավասարդյանը: Միջոցառման կազմակերպման նպատակի եւ սփյուռքում հայ մշակույթի ներկայացուցչության մասին զրուցեցինք  երեկոյի պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանի հետ:

-Ինչպե՞ս որոշվեց կազմակերպել այս համերգ-երեկոն:

-Նախատեսվում էր Դավիթ Ամալյանի համերգային շրջագայությունը Եվրոպայի մի քանի երկրներում: Առաջարկեցինք նույն ծրագրով հանդես գալ նաեւ Գերմանիայի երեք քաղաքներում, որին երգիչը դրական արձագանքեց:

-Կա՞ն արդեն արձագանքներ հայ համայնքի կողմից:

-Ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում ապրող հայերը սիրում են Դավիթ Ամալյանին եվ նրա ստեղծագործությունները: Այդ մասին են վկայում համերգի պաստառները տեղեկատվական տարբեր հարթակներում շրջանառվելուց անմիջապես ստացած հետադարձ արձագանքները: Ծրագիրն ավելի է հետաքրքրական դառնում, երբ հանդիսատեսը բեմում առիթ ունի վայելելու նաեւ Դավիթ Ամալյանի կնոջ՝ Արմինե Ամալյանի կատարումները: Եվ այս ամենն ուղեկցվելու է Մարինա Հովհաննիսյանի պոեզիայի կատարմամբ:

-Որն է՞ լինելու երեկոյի ասելիքը եւ նպատակը:

-Ասելիքն, ըստ էության, հենց Ամալյանի խոհերն են՝ վերածված երգերի: Դավիթ Ամալյանի ստեղծագործությունները դիպչում են հանդիսատեսի հոգուն ու սրտին, խորհելու առիթ են տալիս ունկնդրին եւ ստեղծում ջերմ միջավայր: Գործ ունենք խոր մտածող արվեստագետի հետ, մարդ՝ որի կյանքն ունի գերհագեցած անցյալ եվ ներկա: Եվ չնայած իր կյանքում տեղի ունեցած՝ թվում է անհաղթահարելի իրողություններին, Դավիթ Ամալյան պոետի տողերում տեսնում ենք ապագայի հանդեպ հավատի լույսը, տեսնում ենք հայրենիքի հանդեպ անծայրածիր սերն ու նվիրումը: Այստեղից է բխում նաեւ համերգի «Շնորհակալ եմ» անունը կրող խորագիրը: Սա ըստ էության մեր շնորհակալությունն է Դավիթ եւ Արմինե Ամալյաններին եվ բոլոր այն հայրերին ու մայրերին, որոնք ամենաթանկն են նվիրել հայրենիքին:

-Շարունակակա՞ն է լինելու ձեր գործունեությունը, միտված նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը սփյուռքահայության համար:

-Գիտե՞ք, որեւէ ազգ, իր հայրենիքից դուրս կանգնած է ասիմիլյացիայի ռիսկի առջեւ: Սա իրողություն է, որն անտեսել չի կարելի: Այսպիսի նախագծերը նախեւառաջ պետք է ուղղված լինեն հայկական համայնքների հատկապես երիտասարդ սերունդներին, նրանց՝ հայ ստեղծագործողին, հայ երգին, հայ բառ ու բանին ծանոթացնելուն: Արտերկրում ապրող պատանիները, հատկապես նրանք, որոնք ծնվել են այստեղ, անպայման պետք է ազգային ինքնաճանաչման կրթություն ստանան: Սա խիստ կարեւոր ենք համարում: Այս առումով Բեռլինում հսկայածավալ աշխատանք է իրականացնում նաեւ Հայ-Գերմանական մշակութային կենտրոնը, որն էլ, հենց Դավիթ Ամալյանի բեռլինյան համերգի նախաձեռնողն է:

-Մե՞ծ է արդյոք հայկական մշակույթի պահանջարկը եւ կարիքը արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար:

-Ինչպես արդեն նշեցի, պահանջարկը պետք է ստեղծել խելացի եւ օգտակար առաջարկություններով: Հայ-գերմանական մշակութային կենտրոնում հայ պատանիների եվ երիտասրադների համար դասավանդվում են հայոց լեզու, ազգային պար, երգարվեստ, խոսքի կուլտուրա առարկաները, գործում է թատերական ստուդիա, կա նախադպրոցական խմբակ, առաջիկայում նախատեսվում է երաժշտական բենդի ստեղծում: Ինչ վերաբերում է Հայաստանից այլ արտիստներ հրավիրելուն, ապա, այո, այդ գաղափարը կա: Եվ խոսքը միայն երգարվեստի մասին չէ, թատերական ներկայացումներ, կինոցուցադրություններ, անհատ ստեղծագործողների հրավերներ եվ այլն: Այս նույն տրամաբանությամբ, կենտրոնի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հրավերով տարիներ առաջ Բեռլինում մենահամերգով հանդես է եկել նաեւ սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն ու աշխարհում ընթացող այլ պրոցեսներ, բնականաբար իրենց բացասական ազդեցությունն են ունենում բոլոր ոլորտներում: Հուսանք շուտով կյանքը կվերադառնա իր բնականոն ընթացքին, եվ մենք, անշուշտ կիրականացնենք նաեւ նոր ծրագրեր: Մենք փորձում ենք մեր ներդրումն ունենալ Բեռլինում ապրող հայերի մշակութային կյանքում:

ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն՝ առաջին անկախ հանրապետության մոռացված հերոսը

Հաջորդ գրառումը

Սիրո, պատերազմի ու հայրենասիրության արանքում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Սիրո, պատերազմի ու հայրենասիրության արանքում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական