Հինգշաբթի, Հունիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու Հայաստանը

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Զոհեր, ավերածություններ, տնտեսության անկում, դիվանագիտական հարաբերություններում խառնաշփոթ եւ այլն. այս եւ այլ գործոններ պատերազմների պարտադիր հետեւաքներն են եղել եւ կան բոլոր ժամանակներում: Մենք՝ հայերս, դա ամենալավը գիտենք՝ հաշվի առնելով արցախյան երեք պատերազմների (եւ ոչ միայն) հետեւանքները մինչ օրս:

Հարկ է նկատել, սակայն, որ մեր երկրում կարող են շոշափելի անցանկալի հետեւանքներ լինել այլ երկրների միջեւ պատերազմի պատճառով, հատկապես, երբ կողմերից մեկը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանը:

Փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական պատերազմին հետեւում է ողջ աշխարհը: Ռազմական բախումներից բացի, քաղաքագետների, տնտեսագետների վերլուծության առանցքում պատերազմի հետեւանքներն են ոչ միայն պատերազմող երկրների, այլեւ նրանց դաշնակից երկրների համար:

Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ընթացող «շոկերը» չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը. երկու երկրների տնտեսությունների, դրանցում տեղի ունեցող գործընթացների միջեւ բոլոր ժամանակներում էական կապ եղել է եւ կա:

«Ռուսաստանը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ մեկ երրորդը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա»,-նշում է տնտեսագիտության թեկնածուն ու նկատում՝ խոսքը ոչ միայն արտահանման ծավալների կրճատման մասին է (քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանվող հայկական ապրանքները ռուբլով արտահայտված թանկանում են,հետեւաբար կրճատվելու են նաեւ արտահանման ծավալները), այլեւ ներմուծման ծավալների կրճատման վտանգ կա: Մասնավորապես՝ թե՛ լոգիստիկ խնդիրներով, թե՛ Ռուսաստանի ներքին սպառման ապահովմամբ պայմանավորված՝ չի բացառվում, որ Ռուսաստանից ներմուծումը կրճատվի, ինչը պարենային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Թեեւ ներկայացվողը վատագույն սցենարներից է, սակայն իրատեսական է, որ պատերազմի եւ իր բնակչության ներքին կարիքները հոգալու պատճառներով՝ Ռուսաստանը փոքրացնի հացահատիկի եւ պարենային ապրանքների արտահանման ծավալները: Արդյունքում՝ այլ երկրները, այդ թվում Հայաստանը, չեն կարողանա բավարար սննդամթերք ներմուծել:

«Ի վերջո, Ռուսաստանի տնտեսության խնդիրները կհանգեցնեն նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների կրճատման, ինչի հետեւանքով այնտեղից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը եւս կնվազի»,-նշում է Կառլեն Խաչատրյանն ու նկատում, որ մեր օրերում երկրների հակամարտությունները ընդգծված տնտեսական բաղադրիչ էլ են պարունակում:

Ակնհայտ, որ Արեւմուտքի տնտեսական սահմանափակումներն ունեն Ռուսաստանին ծանր դրության մեջ դնելու, այդ եղանակով որոշակի գործողություններ «պարտադրելու» նպատակ: Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը նոր երեւույթ չէ: Այն լայնամասշտաբ կերպով ժամանակին կիրառվեց ու մինչ օրս էլ որոշները պահպանվում են Իրանի դեմ, տարբեր փուլերում ու տարբեր գործիքներով կիրառվել է նաեւ Ռուսաստանի դեմ: Պետք է փաստել, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Արեւմուտքի համար եւս խնդիրներ է առաջացնում, քանի որ երկկողմ տնտեսական հարաբերությունները բավականին խորն են եւ պատժամիջոցների կիրառմամբ երկուստեք անհարմարություններ են ստեղծվում:

«Եվրոպական տարբեր ընկերություններ գործընկերային կապեր ունեն ռուսական ընկերությունների հետ, կամ Եվրոպական Միության երկրներից շատերը գազ են ներմուծում Ռուսաստանից եւ փաստացի այլընտրանք չունեն: Միանշանակ է, որ պատժամիջոցները տնտեսական խնդիրներ են առաջացնելու, իսկ դրանց մասշտաբն ու խորությունը կախված կլինի պատժամիջոցների գործիքակազմից»,-նշում է տնտեսագետը:

Հայաստանի համար, որը դեռ «ուշքի չի եկել» 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքներից՝ բոլոր ուղղություններում, բարդ ժամանակահատված է: Առաջացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հսկայական անորոշությունների պայմաններում պետության խնդիրն է առաջին հերթին հստակություն մտցնելը, որպեսզի թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքացիների համար կանխատեսելի պայմաններ ձեւավորվեն: Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ պետք է փորձել մեր արտահանողների մրցունակությունը բարձրացնել, նրանց տրամադրել որոշակի աջակցություն, ինչպես նաեւ մտածել պարենային անվտանգության խնդիրների լուծման մասին՝ պատրաստ լինելով վատագույն սցենարին: Դա կարող է լինել պատերազմի երկարաձգման դեպքում, ինչը պարենային ուղիղ սպառնալիք է մեր երկրի համար. քանի որ առանձին սննդամթերքների դեպքում մեր երկիրը էապես կախված է ռուսական եւ ուկրաինական շուկաներից: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ այլընտրանքներ որոնել, որպեսզի հանկարծ պարենային ապրանքների դեֆիցիտ չունենանք»,-զրույցի ավարտին նշեց պրն Կառլեն Խաչատրյանը:

Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Նախորդ գրառումը

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Համանման Հոդվածներ

12 Հունիսի, 2026

Տեխնոլոգիաների տակ մնացած ընտրողը

12/06/2026
12 Հունիսի, 2026

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

12/06/2026
12 Հունիսի, 2026

«Փաշինյանն այլեւս չի հանդուրժում այլախոհությունը»

12/06/2026
12 Հունիսի, 2026

Թուրքիայի ՆԳ նախարարը կոչ է արել ազատագրել Երուսաղեմը

12/06/2026
Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Լրահոս

Հայաստանի արտաքին քաղաքականության նոր առանցքը պետք է լինի հստակ ու աներկբա՝ ռազմավարական դաշինք Իրանի հետ՝ հանուն Հայաստանի անվտանգության. Արմեն Այվազյան

18/06/2026

Դարձյալ հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի գործող վայ-իշխանությունը և գլխավոր ընդդիմադիր ուժերը, մեղմ ասած, անհաղորդ են աշխարհառազմավարական իրադրության բեկումնային...

Փաշինյան Նիկոլը 381 116 ՀՀ քաղաքացու մեղադրում է ընտրակաշառակերության մեջ. Կարեն Հեքիմյան

18/06/2026

Փաշինյան Նիկոլը Հայաստանը «փու՞ռն է տալիս»։ Եթե ընդդիմության մասին խոսելիս Փաշինյան Նիկոլը նկատի ունի «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան...

Ադրբեջանը քառօրյա պատերազմում  խախտել է հայ զինվորների կյանքի իրավունքը և պարտավոր է 90 հազար եվրո վճարել զոհի հարազատներին. ՄԻԵԴ-ի վճիռը

18/06/2026

Այսօր Եվրոպական դատարանը հրապարակել է  2016 թվականի պրիլյան քառօրյա պատերազմի գործերով առաջին վճիռը։ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ...

Հայաստանում չեն հասկանում, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ջնջել նրան երկրի երեսից. ԵԽ պատգամավոր

18/06/2026

Կիպրոսից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Գեադիս Գեադին «Alpha News»-ի հետ զրույցում հայտարարել է, որ համաձայն չէ այն մոտեցման հետ, որը փաստացի...

Այս թափառախումբը պետք է իշխանազրկվի եթե ոչ առաջիկա շաբաթների, ապա առնվազն ամիսների ընթացքում. Վարդան Բալյան

18/06/2026

Հունիսի 18֊ի իրանա֊ամերիկյան համաձայնագրի 14 կետերից 5֊ը վերաբերում են ԱՄՆ֊ի պարտավորություններին, ևս մի քանի կետեր Իսլամական հանրապետության և ԱՄՆ երկկողմ...

Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան

18/06/2026

Ես կրքոտ հռետոր եմ. եթե հիմա էլ ինձ հուզող թեմայի մասին խոսեմ, էլի կրքոտ և եռանդուն եմ խոսելու, այսօր լրագրողների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական