Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԱՄՆ-ն պատրաստվում է երկինքը փակել ռուսական ինքնաթիռների համար

«ԱՄՆ-ը պատրաստվում է փակել երկինքը ռուսական ինքնաթիռների առաջ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին տեղեկացնում է «Golos Amereiki»-ն։

Նշենք, ԱՄՆ-ն երրորդն է ԵՄ-ից և Կանադայից հետո, որ նման հայտարարություն է արել։

Մարտի 1-ին United Airlines ավիաընկերությունը հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Ռուսաստանի օդային տարածքում՝ միանալով ամերիկյան այլ խոշոր ավիափոխադրողներին՝ Delta-ին, American Airlines-ին եւ UPS-ին։

Սպիտակ տունը վերջին օրերին ակտիվ խորհրդակցություններ է անցկացրել ամերիկյան ավիաարդյունաբերության ներկայացուցիչների հետ։