Արեւելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու պատմական փաստը վավերագրվել է 1828 թվականի փետրվարի 10-ին կնքված Թուրքմենչայի պայմանագիրով:
Նշանավորելով այդ պատմական իրողությունը, ՌԴ արտաքին գործերի նախարարությունն իր սոցցանցի հաշվում գրառում է կատարել, որտեղ արձանագրել է Նախիջեւանի ու Արցախի՝ Արեւելյան Հայաստանին պատկանելու փաստը:
Բաքուն շտապել է հայտնել իր զարմանքն ու վրդովմունքն այն առիթով, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը նշված գրառումը կատարել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին փաստաթղթի ստորագրման օրը, եւ հույս հայտնել, որ այն կվերախմբագրվի: Ենթադրենք, հաշվի առնելով Պուտինի ու Ալիեւի միջեւ օրավուր ջերմացող հարաբերությունները, Բաքվին կհաջողվի համոզել Մոսկվային՝ վերախմբագրել Ադրբեջանին մտահոգություն պատճառած ձեւակերպումը: Այդ դեպքում, ինչպե՞ս է խմբագրվելու ռուսական բանակի գեներալ Իվան Պասկեւիչի ու Պարսկաստանի թագաժառանգ Աբբաս Միրզայի կողմից 194 տարի առաջ ստորագրված Թուրքմենչայի պայմանագրի համապատասխան դրույթը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ