Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Շուշիի հռչակագիրն» իր հերթին ամրագրել է, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները լինելու են Թուրքիան ու Ադրբեջանը

23/02/2022
- Վերլուծություն

Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝ բազմաթիվ երկրներ փորձում են Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ գլոբալ երկխոսություն ծավալել։ Դեռևս անհասկանալի է, թե խոսքը ինչ ձևաչափի և Եվրոպայի ինչ սահմանների մասին է լինելու, սակայն ակնհայտ է, որ դրանք ազդելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա։ Բնականաբար այն առնչվելու է նաև Հայաստանին։ Դա նշանակում է, որ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա գլոբալ քննարկումներին, հստակ հասկանանք, թե այդ նոր կարգում մենք ինչպիսի տեղ կարող ենք զբաղեցնել և պետք է ունենանք։ Պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր ազգային շահերը։ Իսկ դրա համար պետք է լինենք ավելի  խորաթափանց և պրագմատիկ։

Բացի այն ամենից, ինչն արդեն ասվել է Հայաստանի և Արցախի համար «Շուշիի հռչակագրի» բացառապես բացասական նշանակության մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն կանխորոշում է մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ հաստատելու՝ թյուրքական պետությունների ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած երկու երկրները, Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ երկխոսությանը, ներկայանում են արդեն իսկ սեփական պատկերացումներով առ այն, թե Հարավային Կովկասում այն ինչպիսին պետք է լինի։ Նրանք ոչ թե իրենց համար կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը անորոշության և լարվածության հենց այս ժամանակահատվածում են որոշել խորհրդարանների մակարդակով վավերացնել հռչակագիրը՝ դրան հաղորդելով իրենց երկրների համար միջազգայնորեն պարտավորեցնող փաստաթղթի կարգավիճակ։ Ի դեպ, զուգադիպություն է, թե ոչ, սակայն դա տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների հունվարյան առաջին հանդիպումից հետո և փետրվարին սպասվող երկրորդ այդպիսի հանդիպումից առաջ։

Հռչակագիրը, բացի իր օրակարգի երկու հիմնական կետերից՝ հակահայկական քաղաքականություն և հարաբերությունների նոր ձևաչափ Հարավային Կովկասում, նախանշեց նաև մեկ այլ ծավալուն խնդիր. այն է՝ թյուրքական աշխարհի հետագա համախմբումը և դրա ծավալումը ոչ միայն դեպի արևելք, այլ նաև դեպի արևմուտք։ Հենց արևմուտքում է, ուր թյուրքական պետությունների հետ բավականին ինտենսիվ սիրախաղի մեջ է գտնվում Հունգարիան, թյուրքական գործոնը նկատելի է դառնում Մոլդովայում, Ղրիմի թաթարների «հետապնդման» թեման դառնում է բոլոր համաեվրոպական կազմակերպությունների քննարկումների մշտական առարկա, նոր թուրքական համայնքներն այլևս հնարավոր չէ անտեսել՝ հաշվի առնելով վերջիններիս քանակն ու համախմբվածությունը։ Այսինքն Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ երկխոսության շրջանակներում թյուրքական գործոնը նույնպես դառնում է կարևոր բաղադրիչ։ «Շուշիի հռչակագիրն» իր հերթին ամրագրել է, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները լինելու են Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ մենք ինչո՞վ ենք ներկայանում այդ քննարկումներին։

Նախ, արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ «Շուշիի հռչակագիրը» կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ ի դեմս տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու և հայկական հարցը ամբողջությամբ չեզոքացնելու՝ թյուրքական աշխարհի ձգտմանը։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում ընկած է տարածաշրջանում հայերի բնակության պատմական արեալը հետևողականորեն նեղացնելու և վերջիններիս թիվը նվազեցնելու խնդիրը։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման հեռանկարային խնդիրն է Սյունիքի անեքսիան և Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումը, ինչպես նաև Արցախի հայաթափումը (Նախիջևանի օրինակով), Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ավելացումն ու արտաքին գործոններից վերջինիս կախվածության մեծացումը։

Թյուրքական կոալիցիան իր նպատակներին հասնելու երկու ճանապարհ է ունենալու՝ կա՛մ ռազմական գործողությունների, կա՛մ երկարաժամկետ տնտեսական էքսպանսիայի միջոցով: Որոշ ուժային կենտրոններ խրախուսելու են նման ծրագրերը, մյուսները խոչընդոտելու են դրանց։ Սակայն այդ կենտրոնների միջև գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է դառնալ Հայաստանի պետական ինքնիշխանությունը։

Երկրորդ, «Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․

•             սահմանափակելու Հարավային Կովկասում մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի ազդեցությունը և նրան աստիճանաբար ամբողջությամբ դուրս մղելու,

•             Իրանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ստեղծելու և վերջինիս տարածաշրջանային հավակնությունները սահմանափակելու,

•             Ապահովելու Թուրքիայի դիրքավորումը որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ և պաշտպան, ստեղծելու պայմաններ վերջինիս կողմից հիմնական տրանսպորտային կոմունիկացիաները և բնական ռեսուրսների բաշխման գործընթացը վերահսկելու,  Ռուսաստանի և Չինաստանի որոշ տարածքներում սեփական ազդեցությունը տարածելու համար։

Եվ երրորդ, պետք է լինի գիտակցում, որ «Շուշիի հռչակագիրը» միտված է հայկական աշխարհի պառակտմանը։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ժամանակակից պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել պետություն միայն այն հայերի համար, ովքեր մշտապես բնակվում են այնտեղ։ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է և կոչված է պաշտպանելու է ամբողջ աշխարհի հայության շահերը: Իսկ ողջ աշխարհի հայերը պետք է պաշտպանեն և առաջ տանեն իրենց ազգային պետության շահերը։ Ընդ որում, հարկավոր է հստակեցնել և ի լուր աշխարհի վերստին հայտարարել, որ պատմականորեն գոյություն ունեն մի քանի համազգային առաջնահերթություններ․

–              Անկախ ազգային պետության ամրապնդումն ու հզորացումը

–              Արցախի հիմնախնդրի արդար և վերջնական լուծումը

–              Ամբողջ աշխարհում 1915թ-ի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը

–              Աշխարհով մեկ հայկական ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, պայքարը ուծացման դեմ։

Մենք պետք է նոր «հայկական մանիֆեստ» ընդունենք այն մասին, որ չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին և մարտահրավերներին՝ միևնույնն է, 21-րդ դարը հայերինն է։

Նախորդ գրառումը

Ասե՞լ եք՝ հայելային հետքաշում. ես՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանս,  կոնկրետ կակածի տակ եմ դնում այդ դիրքորոշումը

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը նախատեսված է փետրվարի 28-ին

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը նախատեսված է փետրվարի 28-ին

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական