Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հերթական, եւ ոչ թե դարակազմիկ չվերթ

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւան-Կոստանդնուպոլիս չվերթի առաջին ուղեւորներին թուրքերը ծաղիկներով ու կոնֆետներով են դիմավորել: Արեւելյան հյուրասիրության ու շոյիչ այս ժեստին հայերս տարբեր գնահատականներ ենք տալիս: Ընդդիմադիր քաղաքական գործիչների համոզմամբ՝ եղելությունը վկայումն է այն բանի, որ իշխանությունը հանցավոր համաձայնության է եկել Թուրքիայի ղեկավարության հետ ու պատրաստվում է բարեկամանալ մեկ դար առաջ Ցեղասպանություն իրականացրած թշնամու հետ: Մյուս կողմից՝ իշխանության արբանյակները, ստանձնելով քաղավիացիայի հարցերով զբաղվող մասնագետների դերը, պնդում են, թե Հայաստանը նմանը չունեցող թռիչքներ է իրականացնում, ինչը շուտով տնտեսական բում է բերելու մեր երկրին: «Ազատ սահմաններ, էժան ապրանքներ, երջանիկ հասարակություն». դեպի Կոստանդնուպոլիս վերաբացված խիստ սովորական թռիքը մոտավորապես այսպես են բանաձեւում: Իրականում Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը շատ ավելի հին՝ մոտ երեսուն տարվա պատմություն ունի: Հայաստանի երրորդ հանրապետության անկախացումից հետո Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային՝ ավիահաղորդակցություն սկսել Հայաստանի հետ:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը հիշում է՝ պաշտոնը ստանձնելուն պես առաջին բանը, որ արեց, պարզելն էր, թե ինչու է փակ Թուրքիայի հետ օդային սահմանը:  Ինչ է պարզվել՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալուց ու անկախացումից հետո Հայաստանն անձամբ պետք է ճշգրտեր իր օդային սահմանները, ինչի մասին մասնագետները ժամանակին չեն իմացել, հետեւաբար՝ չեն դիմել Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին:

Հենց այդ ժամանակ էլ քաղավիացիայի գլխավոր վարչությունը՝ ի դեմս Պետրոսյանի , դիմում է այն ժամանակվա իշխանություններին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հարցն անհապաղ լուծում է պահանջում: «Ազգ»ի հետ զրույցում Պետրոսյանը հիշեց՝ բացի ցամաքային շրջափակումից, նաեւ օդային շրջափակման մեջ էր Հայաստանը: «Իսկ Թուրքիան «օդը փակելու» իրավունքը չուներ: Պաշտոնական Անկարան արդարանում էր՝ հղում անելով ԽՍՀՄ սահմաններին, որոնք արդեն գոյություն չունեին: Ավելի քան մեկ տարի պայքարում էինք, եւ քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունեինք, բարդ էր այդ ամբողջ գործընթացը: Բայց հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ու ասաց, թե «էֆենդի՛ Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերն արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»,-պատմում է մեր զրուցակիցը:

Հեռախոսազանգից կարճ ժամանակ անց Երեւանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը, ու հենց այդ տարվանից սկսած՝ «Հայկական ավիաուղիները» սկսեցին «Երեւան-Ստամբուլ» կանոնավոր չվերթը:

Այդ ժամանակ Հայաստանը Թուրքիայի հետ ոչ թե մեկ, այլ երկու օդային միջանցք ուներ՝  «H 50»-ն ու «H 51»-ը, որոնցից ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ նաեւ այլ երկրներ էին օգտվում ու տարանցիկ թռիչքներ իրականացնում Եվրոպայից դեպի Հեռավոր Արեւելք:

Շահեն Պետրոսյանի հաղորդմամբ՝ ծրագրեր են եղել նաեւ Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն կյանքի չեն կոչվել: Ի դեպ, դեպի Հայաստանի մարզեր ու Հայաստանից դեպի թուրքական տարբեր նահանգներ թռիչքներ իրականացնելու նպատակների մասին պաշտոնական Անկարան նույնպես օրերս հայտարարությամբ է հանդես եկել:

Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ հանգամանքին, որ 2000-ականներից մինչեւ 2016-ը  նաեւ հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երեւան ավիաթռիչքներ են իրականացվել, բայց 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դրանք դադարեցվել են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ ներմուծողների աչքը լույս

Հաջորդ գրառումը

Հայտնի է դարձել Պուտինին ուղղված Մակրոնի առաջարկները, որոնք համաձայնեցված չեն եղել ՆԱՏՕ-ի հետ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հայտնի է դարձել Պուտինին ուղղված Մակրոնի առաջարկները, որոնք համաձայնեցված չեն եղել ՆԱՏՕ-ի հետ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական