Նարինե Աբգարյանի համանուն նովելի հիման վրա նկարահանված Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը ներկայացվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության՝ «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Ֆիլմի իրադարձությունների կենտրոնում մի փոքրիկ գյուղ է, որը գտնվում է գեղատեսիլ կիրճում։ Ճանապարհի մոտ գտնվող փոքրիկ շուկայում գյուղացիները վաճառում են հնարավոր ամեն ինչ, երբեմն էլ զբաղվում են գյուղատնտեսությամբ։
Քանդված տանը, չնկատելով ժամանակի ընթացքը, ապրում է մի ընտանիք՝ տարեց տնային տնտեսուհին Աքիրը, Նազարոս անունով տղան ու նրա մայրը բանականությունը կորցրած Զուլալին, որին մարմնավորել է դերասանուհի Հերմինե Ստեփանյանը։
Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։