Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐԵՐԻ ՀԵՏ. Նախագահական աթոռի վրայով անցում` դեպի բացարձակ միապետություն

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հակոբ Ավետիքյան 

Հիմա արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ավելի վատ բան չէր կարող անել մեր պետության համար, քան ինչ որ արեց: Հեռակա հրաժարական տալով նա հեռացավ այն պաշտոնից, որը իրականում պաշտոն չէ, այլ` յուրօրինակ խորհրդանշան` պետության մեկության ու տեւականության: Որպես բազմակողմանի զարգացած մարդ, գիտնական ու փիլիսոփա, նա անշուշտ գիտակից էր այս իրողությանը, ինչը ավելի է ծանրացնում իր արարքը, որը երկրի ներկա պայմաններում կարելի է բնորոշել որպես դասալքություն: Նա նույնը անելու ավելի պատշաճ առիթներ ուներ, օրինակ` 2020 թ. նոյեմբերի 9-ին կամ 10-ին, երբ, իր ասելով, մամուլից էր տեղեկացել աղետալի եղելության` կապիտուլացիոն համաձայնության մասին: Դա այն ժամանակ կլինե՛ր հասկանալի, արդարացի եւ քաղաքականապես ազդեցիկ: Մինչդեռ 2022 թ. հունվարի 24-ի նրա հրաժարականը…

Ոչ միայն իր` Արմեն Սարգսյանի, այլ Հայաստան պետության համար ամոթալի էր հրաժարականին հաջորդած իրարանցումը թափուր մնացած յուղոտ պաշտոնի շուրջը: Որքան ինձ է հայտնի, ոչ ոք, նկատի ունեմ քաղաքական-պետական շրջանակներին, չպահանջեց ու հանդես չեկավ հրաժարականը հետ վերցնելու նախաձեռնությամբ, կարծես հարցը վերաբերում էր ոչ թե Սահմանադրությամբ բնորոշված §պետության գլխին», այլ` հասարակ մի ԺԵԿ-ի պետի: Նույնիսկ չձեւակերպվեց որեւէ պահանջ` հեռաստաններից գալ հայրենիք ու տեղում պատշաճ բացատրությամբ ներկայացնել հրաժարականը: Թերեւս օտար երկրում նման քայլ կատարելու հարկադրանքի տակ էր գտնվում նախագահը, ինչպես, այլ երկրից օրինակ բերելով հիշեցնեմ, շուրջ 3 տարի առաջ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին էր Սաուդյան Արաբիայից հրաժարական ներկայացրել, որը չընդունվեց նախագահ Աունի կողմից, եւ Հարիրին ստիպված եղավ վերադառնալ ու տեղում ներկայացնել հրաժարականը:

Այո, նույնիսկ թշվառագույն վիճակում հայտնված Լիբանանում գիտեն հարգել պետական ինստիտուտների արժանապատվության կանոնները, նույնիսկ չգրված կանոնները:

Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ինքը Ա. Սարգսյանի հրաժարվելու որոշման մասին գիտեր 3,5 օր առաջ: Չեմ կարծում, որ նա որեւէ փորձ արած լիներ նրան տարհամոզելու: Ընդհակառակը, հավանաբար նա` Ն. Փաշինյանը, այդ հրաժարականի մեջ տեսավ նոր պատեհություն սեփական դիրքերը ամրապնդելու` վասն ամբողջական ու բացարձակ իշխանության: Ինչ վերաբերում է ԱԺ գործող նախագահին, ապա ավելի քան պարզ է, որ նա պիտի շփած լիներ իր զույգ ձեռքերը: Ոչինչ չանելու համար իսկապես լավ պաշտոն է:

Ա. Սարգսյանի հրաժարականը լավ առիթ դարձավ մեր մամուլի ու փորձագիտական շրջանակների համար, որոնք, մի կողմ թողած դրա նշանակությունը պետության միջազգային հեղինակության, այսպես ասած` երկրի իմեյջի տեսակետից, խորամուխ եղան հրաժարականի պատճառների քննության մեջ ու առաջ քաշեցին հնարավոր եւ անհնար բոլոր պատճառաբանությունները, որոնց մեջ, թվում է, ամենատրամաբանականը այն վարկածն է, թե ունեցած միջազգային անուրանալի կապերի շնորհիվ նախկին նախագահը նախօրոք տեղյակ էր, թե Փաշինյանի §խաղաղության դարաշրջանը» ի՜նչ ողորմելի հեռանկար է բացում Հայաստան պետության եւ ի՛նչ դաժան ճակատագիր` Արցախի համար: Հեռանկար` որի գլխավոր պատասխանատուն, վավերացնողը չէր ուզենա դառնալ ինքը:

Այդ դեպքում նրա հայտնի նամակում ի՞նչ կարիք կար սահմանադրական իրավասությունների սակավությունից մեկ անգամ եւս, սա էլ քանիերորդ անգամ գանգատվելու:

Ընդհակառակը, հատկապես ա՛յդ հեռանկարը պիտի ստիպած լիներ նրան ամուր կանգնելու իր` թեկուզ խորհրդանշական դիրքերի վրա ու ամեն գնով ու մինչեւ վերջ պայքարելու մեր պետական գերիշխանության ու ժողովրդի ազատ ապրելու իրավունքի համար, այնպես` ինչպես յուրաքանչյուր հայ, Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում:

Չեմ զղջում, որ վերեւում օգտագործեցի դասալիք բառը: Հրաժարականի այդ ակտը չի կարող ունենալ այլ բնորոշում: Պահպանելով իր աթոռը, նախկին նախագահը կարող էր առնվազն զբաղված պահել այն հետագա զավթումների դեմ: Հավանաբար նման դեպքերի համար է մեր ժողովուրդը հորինել «Էշ նստելը մեկ ամոթ է, էշից իջնելը` երկու» կոպիտ ասացվածքը:Այսպիսով, այս դասալքությամբ, բոլորովին հեշտանում է մեր երկրի անցումը դեպի ամբողջական, կատարյալ եւ բացարձակ միապետություն: Նախագահական աթոռին բազմելու է հերթական մի հանձնակատար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դոյչե վելլեի» գրասենյակի փակումը Կրեմլի պատասխանն է  Russia Today-ի արգելափակման

Հաջորդ գրառումը

Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան. Վահե Հովհաննիսյան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական