Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական պարտքն աճում էՙ անցնելով բոլոր սահմանները

04/02/2022
- 04 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների, Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից սկսել է հատել կարմիր գծի շեմըՙ գերազանցելով ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդյունք) նկատմամբ 60%-ի շեմը: Ինչպես 2021 թվականի, այնպես էլ այս տարվա բյուժեն նախագծելիս կառավարությունը պարտավորվել է «ձգել գոտիներ»ՙ նախանշված շեմին վերադառնալու համար:

2021-ի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար, մեկ տարում ավելանալով 15,8%-ով:

Շեշտենք, որ ընդհանուր պետական պարտքը ներառում է ոչ միայն կառավարության պարտքը, այլեւ Կենտրոնական բանկի, որը ընդհանուր պետական պարտքի փոքր մասն է, շուրջ 5%-ը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին կազմել են 8 մլրդ 735 մլն դոլար, իսկ Կենտրոնական բանկի պարտքըՙ 474 մլն դոլար:

Հայաստանի արտաքին պարտքը, որի մեծ մասը այլ երկրներից ու կազմակերպություններից վերցրած վարկեր են, անցած տարվա վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 643 մլն, որը մեկ տարվա ընթացքում աճել է 583 մլն դոլարով կամ 9,6%-ով: Այս ամենից 6 մլրդ 185 մլն դոլարը կառավարության պարտքն է, որն աճել է 10,5%-ով, իսկ 458 մլն դոլարըՙ ՀՀ Կենտրոնական բանկինը, որը տարվա ընթացքում նվազել է 0,5%-ով:

Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալները վկայում են, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի հաշվին: Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ եւ ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը:

Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլարՙ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով: Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին է գոյանում: Պետք է նշել, որ պարբերաբար առաջացող սոցիալ-տնտեսական շոկերի արդյունքում պարտքի ներգրավումը ավելի մեծ թափ է ստանում:

Արդյունքում, վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել էՙ դառնալով մեծ բեռ տնտեսության ու քաղաքացիների համար, ընդ որում, եթե արտաքին պարտքը վերջին տասը տարում գրեթե կրկնապատկվել է, ապա ներքին պարտքը հնգապատկվել է:

Ինչպես նշված է 2022 թվականի բյուջեի ուղերձում, կառավարության պարտքը շարունակում է գնահատվել որպես կայուն եւ կառավարելի, սակայն բավականին շոշափելի են պարտքի բեռի ներկա մակարդակից բխող ռիսկերը:

Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է, որ կառավարոության պարտքը այս տարի կկազմի ՀՆԱ-ի 60,2%-ը եւ մինչեւ 2026 թվականը կապահովի 60%-ից ցածր մակարդակ: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը եւս հույս ունի, որ այս տարի պետական պարտքի բեռը որոշակիորեն կնվազի:

«2022 թվականին կշարունակվի սահուն կոնսոլիդացիայի իրականացումըՙ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման, ծախսերի արդյունավետության բարձրացման եւ հարկային վարչարարության շարունակական բարելավման քաղաքականությամբ, արդյունքում նպաստելով պարտքի բեռի որոշակի նվազեցմանը»,- 2022թ.-ի բյուջեի քննարկումներին նշեց գլխավոր դրամատան նախագահը:

Դե ինչ, սպասենք թե այս տարին իր հետ ինչ կբերի համավարակի մուտացիաների ու գնաճի հետ միասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երևանում պայթուցիկ առարկայի միջոցով պայթեցրել են Առուշ Առուշանյանի ընտանիքին պատկանող ասֆալտահարթիչը

Հաջորդ գրառումը

Դիտարկում-ցանկություններ «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Դիտարկում-ցանկություններ «Սփյուռքի տարի» հռչակելու առիթով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական