Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ հիմք չկա ակնկալելու, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է աճել Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում. Հրանտ Միքայելյան

11/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գնաճ և նորից գնաճ. Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2021 թ․ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է՝ 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, իսկ գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճը կազմել է 12.9 %, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5 % տոկոս: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար՝ 4.9% և 16.4% գնաճերը: Նկատենք՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է՝ 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

168.am-ը տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ 2022 թվականի տնտեսական միտումներից, արդյո՞ք, ի վերջո, գնաճը կսկսի նահանջել:

Ի պատասխան՝ տնտեսագետը նկատեց, որ շատ բան կախված է լինելու համաշխարհային շուկայում տիրող իրավիճակից, թե ինչ ժամանակահատվածում կվերականգնվի համաշխարհային տնտեսությունը:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ կան առանձնահատկություններ, որոնք բարդացնում են իրավիճակը, և դա առաջին հերթին հակամարտությունն է, տարածքների կորուստը և այն ամենը, ինչ վերաբերում է անվտանգային հարցերին»,- հավելեց նա:

Քանի որ այս պահին ակտիվ քննարկումների օրակարգում է նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման հարցը, Հրանտ Միքայելյանից ճշտեցինք նաև, թե ի՞նչ կանխատեսումներ ունի հայ–թուրքական սահմանի վերաբացման դեպքում տնտեսական հետևանքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ցայսօր հայ-թուրքական սահմանի բացմանը հաջորդող տնտեսական օգուտների մասին կենացային մակարդակի զրույցներից զատ՝ պաշտոնական որևէ վերլուծություն չի հրապարակվել:

ՀՆԱ-ի 30 տոկոս աճի մասին միակ ցուցանիշը, որը դաշտ էր նետել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պարզվեց՝ ժամկետանց էր. արդիական 2009 թվականին և լրիվ այլ իրավիճակում, մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման և Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղու գործարկման դեպքում:

«Ես նման հետազոտություն չեմ տեսել, տեսել եմ բազմաթիվ այլ հետազոտություններ, որոնք լրիվ այլ արդյունք են տալիս, և որևէ հիմք չկա՝ ակնկալել, որ Հայաստանի ՀՆԱ-ն կարող է, օրինակ, 30 տոկոսով աճել Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում,- ասաց տնտեսագետը՝ նկատելով, որ ականատես կլինենք հակառակին,- Շատ լուրջ վնաս է լինելու մեր արտադրական հատվածին, որովհետև Թուրքիան արդեն ունի փորձ շուկա ներգրավելու և ավելի մրցունակ է: Օրինակ, Վրաստանը Հայաստանի հետ տնտեսապես նույն մակարդակի վրա է գտնվում, երբ Թուրքիայի հետ սահմանը միշտ բաց է եղել, կամ Ուկրաինան՝ այժմ Թուրքիայի հետ շատ խորը համագործակցում են, բայց ամեն դեպքում, չի սկսել բարգավաճել, չնայած որ կա նաև ծով, ԵՄ-ի հետ սահման և այլն: Դա կատարյալ սուտ է և անհնարին»:

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՆ-ն հաղորդում է 3 վիրավորի մասին. Թշնամին Գեղարքունիքում կիրառել է հրետանային միջոցներ և ԱԹՍ-ներ

Հաջորդ գրառումը

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները.Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Այս ակտիվությունը գալիս է լրացնելու երեկ Արցախի 3 բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքները.Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական