Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տոկաեւ. Հրաման եմ տվել դիմահար կրակ բացել առանց նախազգուշացման

07/01/2022
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը իր նոր դիմումով հրաման է տվել իրավապահ մարմիններին եւ բանակին «ահաբեկիչների» դեմ դիմահար կրակ բացել առանց նախազգուշացման։

Ղազախստանի նախագահի ելույթի տեքստը  հրապարակել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Մեր երկրում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը։ Ոստիկանության, Ազգային գվարդիայի եւ բանակի ուժերով իրականացվում է մասշտաբային եւ կարգավորված աշխատանք Սահմանադրությանը համապատասխան իրավակարգ հաստատելու ուղղությամբ։

Երեկ իրավիճակը Ալմաթի, Ակտոբե քաաքներում եւ Ալմաթիի մարզում կայունացել է։ Արտակարգ դրության ռեժիմ մտցնելը արդյունքներ է տալիս։ Ամբողջ երկրում վերականգնվել է սահմանադրական օրինականությունը։

Բայց ահաբեկիչները նախկինի պես վնաս են հասցնում պետական եւ մասնավոր ունեցվածքին, կիրառում են զենք քաղաքացիների հանդեպ։

Իրավապահ մարմիններին եւ բանակին հրաման եմ տվել դիմահար կրակ բացել առանց նախազգուշացման։

Մենք ստիպված էինք գործ ունենալ զինված եւ պատրաստված ավազակների հետ, ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա։ Հենց ավազակների եւ ահաբեկիչների։ Ուստի նրանց պետք է ոչնչացնել։ Եվ դա կարվի առաջիկայում»,- ասել է նա։

«Կցանկանայի անկեղծ երախտագիտություն հայտնել Հայաստանի վարչապետին, որը նախագահում է ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին։

Երախտագիտության հատուկ խոսքեր եմ հասցեագրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ, եւ որ գլխավորն է՝ ընկերաբար ջերմ արձագանքեց իմ դիմումին։

Երախտագիտություն եմ հայտնում նաեւ Չինաստանի նախագահին, Ուզբեկստանի, Թուրքիայի նախագահներին, ՄԱԿ եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներին  սատարման խոսքերի համար»,- ավելացրել է Տոկաեւը։

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները «ահաբեկիչների» հայտնվելու մասին սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ կորցրին երկրում իրավիճակի վերահսկողությունը։ «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կառավարող կուսակցությունը մինչեւ հիմա ի վիճակի չգտնվեց անգամ հանդես գալու հայտարարությամբ, չգումարվեց նաեւ Ղազախստանի խորհրդարանը։ Արեւմտյան ԶԼՄ-ները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները նախօրեին հայտարարել էին, որ զինվորականները կրակ են բացել  գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսով զրուցել են

Հաջորդ գրառումը

Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Սևան Նիշանյանն այսօր ազատ կարձակվի

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական