Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻՊ-ը լրացուցիչ հիմքեր է հավաքում Սահմանադրական դատարան նորից դիմելու համար

06/01/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածը և պրակտիկան չափազանց մտահոգիչ են, չնայած նրան, որ մարդուն հայհոյելը կամ վիրավորելն ինձ համար որևէ պարագայում ընդունելի չէ: Բազմիցս եմ զգուշացրել, որ չի կարելի նման հոդված [137.1] ընդունել, որ պայքարի սխալ տարբերակ է ընտրված, որ նոր խնդիրներ են առաջ գալու: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պարզաբանում է.

«Կառավարության պաշտոնական ներկայացուցիչն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք անգամ ԱԺ-ում չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները:

Հիմա այն վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով:

Քրեական օրենսգրքի այս հոդվածը խիստ վտանգավոր է անձնական ազատության իրավունքի համար: Մասնավորապես, թեև հոդվածի որևէ մաս առհասարակ չի նախատեսում ազատազրկումը` որպես պատիժ ու, հետևաբար, մարդուն կալանավորել (խափանման միջոց) չի կարելի, եզակի չեն դեպքերը, երբ, օրինակ, մարդիկ են ձերբակալվում:

Նույնիսկ առկա է դեպք, երբ լրագրողը որևէ քաղաքացուց կարող է հարցազրույց վերցնել, հետո չգիտես, թե ինչ չափանիշներով իրավապահ մարմինները գնում ու ձերբակալում են հարցազրույց տված քաղաքացուն:

Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են մտահոգություններ, որ արդեն կան դեպքեր, երբ այս հոդվածի պատճառով քաղաքացիները չեն համաձայնվում իրենց հարցազրույց տալ, վստահ չեն, որ քրեական հետապնդման չեն ենթարկվի կամ չեն ձերբակալվի: Ընդ որում, թե´ քաղաքացիները, թե´ լրագրողները չգիտեն, թե ինչ չափանիշներ են իրավապահ մարմինները կիրառում: Իրավապահ մարմիններն իրենք չունեն հստակ պատկերացում:

Լրագրողները նաև նշել են, որ այս դեպքում իրենք նաև հայտնվում են արհեստական բարոյական բեռի տակ, զգում են արհեստական կաշկանդվածություն մասնագիտական աշխատանքում:

Այսինքն` այս հոդվածը սպառնալիք է նաև խոսքի ազատությանը, խոչընդոտ է լրագրողների աշխատանքին:

Վստահ եմ ասում, որ այս հոդվածի «ձեռքը կրակն են» ընկել նաև իրավապահ մարմինների ծառայողները: Ու հակառակն ասողները կա´մ ուղղակի քաղաքական նկատառումով են խոսում, կա´մ հոդվածի ընդունմանը մասնակից են ու անաչառ չեն:

Բա ինչպե՞ս կարելի էր ամեն ինչ թողնել պրակտիկային:

Չէ՞ որ այս հոդվածն ուղղակի անհնար էր լինելու կիրառել «հայհոյանքի կամ անպարկեշտ վիրավորանքի» բոլոր դեպքերի համար. նախ, այդքան ռեսուրս չկա և երկրորդ, միևնույնն է` արտերկրից ու կեղծ էջերից «հոսող» հայհոյանքի ու վիրավրանքի դեմ այս հոդվածն ի վիճակի չէ պայքարել:

Ստացվելու էր [ինչպես արդեն հիմա կա] Քրեական օրենսգրքի պարզապես խտրական կամ ընտրողական կիրառություն ու բացարձակ անհասկանելի է, թե ինչ չափանիշներով են որոշվում «թիրախները»: Կիրառելու դեպքում էլ արձանագրվում են քաղաքացիների իրավունքների խախտումներ:

Սա նույնն է, որ, ասենք, մարդու սպանությունը քրեականացնող հոդված ընդունվի, բայց ոչ բոլոր սպանությունների դեպքում կիրառվի, քանի որ մարդկային ու տեխնիկական բավարար ռեսուրսներ, հնարավորություններ չկան և դրան գումարած էլ այդ հոդվածը կիրառվի փորձարկումով, քանի որ որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ նշանակություն ունեն հոդվածի ձևակերպումները: Արտերկրից կամ դիմակավորված սպանություն կատարողներն էլ մնան անպատիժ առհասարակ:

Էլ չհաշված, որ Քրեական օրենսգրքում այս հոդվածը [137.1] ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով, մասնագիտական դիտարկումներն անտեսելով:

Դեռ հոկտեմբերին եմ դիմել Սահմանադրական դատարան ու միևնույն ժամանակ միջնորդել էի կասեցնել հոդվածի գործողությունը: Ցավոք, Բարձր դատարանը չկասեցրեց:

Հիմա մենք լրացուցիչ հիմքեր ենք հավաքում, որ նորից դիմեմ` կասեցնելու համար: Խոսքը քրեական հետապնդումների ու մարդու անձնական ազատության իրավունքի, խոսքի ազատության, լրագրողների մասնագիտական աշխատանքի մասին է. կասեցումն այլընտրանք չունի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանն անհապաղ կփորձի կարգավորել Ղազախստանում իրավիճակը

Հաջորդ գրառումը

Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի զինվորականները մեկնել են Ղազախստան. ՀԱՊԿ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական