Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ղազախստանում ստեղծված իրադրության առնչությամբ Փաշինյանը խորհրդակցություններ է սկսել ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:

Փաշինյանը գրել է.

«Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

Նշենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, թե օգնություն է խնդրել ՀԱՊԿ գործընկերներից՝ ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար։