Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս․ Թաթոյան

06/01/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա ընթացիկ տարվա փետրվարին։ Մինչ իշխանությունները ներկայացնում էին այդ պաշտոնի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին, սոցիալական ցանցերում արդեն սկսել են քննարկել, թե ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը։ 

Շատերը նրան քաղաքականության մեջ են տեսնում, մյուսներն էլ կարծում են, որ Թաթոյանը իրավական հարցերով կզբաղվի, հնարավոր է՝ ներկայացնի Հայաստանը որևէ միջազգային կառույցում։

«Sputnik Արմենիայի» թղթակցի հարցին, թե արդյո՞ք քաղաքական հավակնություններ ունի, Թաթոյանը պատասխանել է, որ միշտ էլ ապաքաղաքական է եղել և մինչև ՄԻՊ-ի պաշտոնում իր աշխատանքի վերջին վայրկյանը հավատարիմ է մնալու այդ սկզբունքին։ Նա հիշեցրել է, որ ինքը քաղաքական չեզոքություն պահպանելու սահմանադրական պարտավորություն ունի։

«Ես դեռ Մարդու իրավունքների պաշտպանն եմ, իսկ մնացած խոսակցությունները գրասենյակի և մեր գործունեության ավելորդ քաղաքականացում է։ Ես չեմ կարող նման բան թույլ տալ»,-ասել է նա։

Թաթոյանը վստահեցրել է` այս պահին զբաղված է այժմեական հարցերով և տարբեր խնդիրների լուծման որոնումներով։ Փորձում է հնարավորինս շատ բան հասցնել և քիչ է մտածում փետրվարից հետոյի կյանքի մասին։

«Իմ լիազորությունների ավարտից հետո պարզ կդառնա։ Այս պահին առաջնահերթությունն առավելագույնս արդյունավետ գործելն ու ամեն ինչ հասցնելն է, մնացածը երկրորդական է»,-նշել է Թաթոյանը։

Իր ամենակարևոր ձեռքբերումը համարում է ՄԻՊ գրասենյակի նկատմամբ հանրային վստահության բարձր մակարդակի ձևավորումը և քաղաքացիների աջակցությունը: Մարդու իրավունքների պաշտպանը պատմում է, որ աշխատել է մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի աշխատակազմում, այնուհետև՝ Արմեն Հարությունյանին և տեսել է, որ նրանցից յուրաքանչյուրը լուրջ մարտահրավերների միջով է անցել և լուծել այդ պահի համար լրջագույն խնդիրները:

«Յուրաքանչյուր հաջորդ ՄԻՊ-ի խնդիրն է զարգացնել գրասենյակը և ավելի մեծ վստահության հասնել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում»,-ասել է Թաթոյանը։

Այս համատեքստում Թաթոյանը կարևոր է համարել նշել, որ աշխատանքի արդյունավետությունը կախված է ոչ միայն ՄԻՊ-ից, այլև աշխատակիցներից, որոնք հաճախ ստիպված են լինում աշխատել 24/7 ռեժիմով:

«Չեմ հիշում, թե երբ եմ ութ ժամ քնել։ Սովորաբար իմ աշխատանքը սկսվում է 8:00-8:30-ին և շարունակվում է մինչև գիշերվա 12-ը, 2-3-ը, նույնիսկ՝ մինչև լուսաբաց։ Մեր աշխատանքն այդպիսին է։ Ամեն ինչ երկրորդ պլան է մղվում, երբ հասկանում ես, որ քո գործը պտուղներ է տալիս։ Այ դա ամենակարևորն է»,-նշել է Թաթոյանը։

Վերջին շրջանում որոշակի լարվածություն է նկատվում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև։ Ամեն ինչ սկսվել էր Հայաստանի անվտանգության խորհրդի նիստի գումարումից, երբ հայտարարվեց, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածը Հայաստանի տարածքում չի գտնվում։

Դրանից հետո Արման Թաթոյանը կոչ էր արել չանել հայտարարություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել միջազգային ատյաններում: Այնուհետև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը քննադատել էր Թաթոյանին՝ հայտարարելով, որ «նրա կողմից երբեք ոչ մի օբյեկտիվ հայտարարություն չի լսել»: Գրիգորյանն ասել էր, որ որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», և որ Թաթոյանն այդ մարդկանց թվում է։

Թաթոյանը ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպան է ընտրվել «թավշյա հեղափոխությունից» առաջ՝ 2016թ․-ի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նրա լիազորությունների ժամկետը լրանում է վեց տարի անց՝ 2022թ․-ի նույն օրը։ «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն այդ պաշտոնի համար առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Աղբյուր՝ 5TV

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանի մեջ արցախցին արթնացավ, զոհված եղբոր հիշատակը թույլ չտվեց լռել, հասկացավ, որ Փաշինյանը իրեն ծուղակն է գցել. Մետաքսե Հակոբյանը` պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրների մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանի մեջ արցախցին արթնացավ, զոհված եղբոր հիշատակը թույլ չտվեց լռել, հասկացավ, որ Փաշինյանը իրեն ծուղակն է գցել. Մետաքսե Հակոբյանը` պատերազմից հետո Արցախում ստեղծված խնդիրների մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական