Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իրենք գնալու  են, Հիտլերից լավ տղա թող չլինեն

«Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ ռազմավարական սխալ է թույլ  տալիս՝ ուժի միջոցով իր անվտանգությունն ապահեվելով։ Իրավաբանության մեջ կա ընդունված ճշմարտություն՝  երբ գլուխ է կախում արդարադատությունը, գլուխ է բարձրացնում ինքնադատաստանը»,- ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա վերլուծել է Փաշինյանի վարքագիծը՝ բոլոր ոլորտներում նա  իրավական բոլոր ճանապարհները փակել է՝ կարծելով, թե այդկերպ ինքն ուժեղ մարդ է դառնում։

«Այնքան մարդ կա, որ ուզում է Փաշինյանին  վնաս հասցնել, եթե նախկին իշխանությունների ժամանակ ոմանք ուզում էին որոշ գործիչների վնասել, ապա այսօր Փաշինյանը այդ հարցում ռեկորդ է խփել։

Ինքն իր անվտանգության համար լուրջ խնդիրներ է ստեղծել։ Նա իրեն թողել է արկածախնդրության հույսին։ Ամեն ինչ իր հետևանքն ունի։ 2018-ին ասում էի՝ քամի ցանողը փոթորիկ է հնձելու։ Այդպես էլ եղավ։ Իրանք սկսեցին նախկիններին հայհոյել, ու իրենց իսկ ժամանակ հայհոյանքը քրեականացրին»,- հավելել է փաստաբանը։

Արա Զոհրաբյանը վստահ է, որ շատ շուտով այս իշխանությունները հեռանալու են, ու գալու է պատասխան տալու ժամանակաշրջանը։

«Իրենք գնալու  են, Հիտլերից լավ տղա թող չլինեն»,- ասել է Զոհրաբյանը։