Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հայաստանում ասվել է այնպիսի մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ. ըստ էության՝ հարցականի տակ է դրվել Արցախի հռչակագիրը. Քոչարյան

«Եթե վարչապետն ասում էր, որ  Արցախը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսական հնարավորություն չկար, սա նշանակում է, որ Հայաստանը Ղարաբաղից ձեռքերը լվացել է։ Նա կասկածի տակ դրեց Արցախի հռչակագիրը»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նախագահը նաև անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ դեկտեմբերի 26-ի հայտարարությանը, որն, ըստ էության, փոքր-ինչ հակադարձում էր Նիկոլ Փաշինյանին։

«Ամենից քիչը ես կուզեի մեկնաբանել Արցախի նախագահի ասածները։ Ես չգիտեմ՝ դա պայմանավորվածության արդյունք է, թե՞ այլ նպատակ է հետապնդում։

Հայաստանում ասվել է այնպիսի մի բան, որին չարձագանքել ուղղակի հնարավոր չէ։ Ըստ էության՝ հարցականի տակ է դրվել Արցախի հռչակագիրը, որի հեղինակներից մեկն էլ ես եմ։ Տեսնենք՝ այսօր Արցախի ԱԺ-ը հայտարարությամբ հանդես կգա՞, թե ոչ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։