Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լույս է տեսել Հակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը

25/08/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնը լույս է ընծայել Հակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը:

Լույս է տեսել Հակոբ Օշականի «Ամբողջական գործեր» քննական բնագրերի առաջին հատորը

«Հեղինակի առաջին՝ «Խոնարհները» ժողովածուից ճիշդ 100 տարի անց տպագրուած այս մեծածաւալ գիրքն ընդգրկում է փոքր արձակն ամբողջութեամբ՝ քերթուածներ, այդ թւում՝ արձակ բանաստեղծութիւններ, պատմուածքներ, հէքեաթներ եւ պատկերներ` անհրաժեշտ գիտական ծանօթագրութիւններով, բառարանով, անձնանունների եւ գրականութեան ծաւալուն ցանկերով:

Յակոբ Օշականի երկերի՝ լիակատարութեան ձգտող այս ժողովածուն յաւակնում է ամբողջացնել, եւ որ կարեւորն է, համեմատական ճանապարհով միասնական դարձնել գրողի հսկայական ժառանգութեան՝ վերջին հարիւր եւ աւելի տարիների տարաբնոյթ հրատարակութիւնների գիտական նկարագիրը՝ մատենագիտական քննական լոյսի տակ։

Գրքի խմբագիրներ Պրօֆ. Սուրէն Դանիէլեանը եւ դոցենտ Քնարիկ Աբրահամեանը ելել են ճանաչողական այն հիմնադրոյթից, որ Յակոբ Օշականի ստեղծագործական կիզակէտը եղել է անդուլ ու տեւական երկխօսութիւնը համաշխարհային գրական-փիլիսոփայական բարձրաբերձ մակարդակ պահած, շարժում եւ աշխարհայեացք ձեւաւորած տիտանների հետ։ Նրանք վերհանել են դարասկզբի՝ ողբերգականօրէն ներհակ ժամանակի եւ ազգային բաւիղներում շլմորած անհատի երազանքը, ներաշխարհը, հայ-թուրք բազմածալ փոխյարաբերութիւնները, Պրուսայի աշխարհում ապրող հայութեան տառապանքն ու ինքնութեան դրսեւորումները։

Նկատենք, որ դիւրին չի եղել կազմողների ճանապարհը, որը ձգուել է 2011 թուականից ի վեր։ Նրանք յաղթահարել են օշականեան բնագրին մօտենալու դժուարութիւններ՝ սկսած նիւթերի ընդգրկումից՝ ձեռագրերից, ժամանակի մամուլի  որոնումներից մինչեւ ծանօթագրման անհրաժեշտ մանրամասները, խմբագրական  համեմատական տքնանքը, շտկումների եւ մեկնումների անվերջանալի շղթան։

Գիրքը տպագրութեան երաշխաւորել է Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի գիտական խորհուրդը: Արտաքին գրախօսներն են ԵՊՀ հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Պրօֆ.  Սամուէլ Մուրադեանը եւ պատմական գիտութիւնների դոկտոր Յակոբ Չոլաքեանը: Հրատարակութիւնը հովանաւորել են ստամբուլահայ մտաւորականներ՝ ուղեգրող Արամ Գամպուրեանն ու թատերագիր, երջանկայիշատակ Արման Վարդանեանը:

Սիրելի՛ ընթերցողներ, խմբագիրները Օշականի փոքր արձակը երկիւղածութեամբ եւ սիրով յանձնում են հայրենի եւ սփիւռքահայ ընթերցողական լայն ու խստապահանջ լսարանի դատին:

Բարի՛ ընթերցում:

Առջեւում գրասէր բարձրաճաշակ հանրութեանը սպասում են Յակոբ Օշականի խոհագրութիւնները, վէպերը, թատրերգութիւնները, «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» եւ քննադատական մեկնութիւնների այնքան սպասուած գիտական հատորները»,- ասվում է «Արմենպրես»-ին ուղարկված հաղորդագրության մեջ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիան անհանգստացած է Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողություններից

Հաջորդ գրառումը

Առևտրային բանակցություններում առաջընթաց ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Առևտրային բանակցություններում առաջընթաց ԱՄՆ-ի և Չինաստանի միջև

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական