Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից

14/12/2021
- Վերլուծություն

Ի՞նչ սպասել կամ չսպասել Բրյուսելից. Այսօր Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման հերթական ռաունդն է։ Հանդիպումը նախաձեռնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արևելյան գործընկերությունն» այն հարթակն է, որին լիիրավ մասնակցություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և այս հարթակի օրակարգը թույլ տալիս է քննարկել հարցերի եւ մարտահրավերների լայն շրջանակ՝ անվտանգայինից  մինչեւ մարդու իրավունքներ։ Ջո Բայդենի դեմոկրատական «տուսովկային» Նիկոլ Փաշինյանը որևէ բառ չարտաբերեց ագրեսոր Ադրբեջանի, ռազմագերիների, Հայաստանի ինքնիշխանության դեմ  ադրբեջանական գրոհների մասին՝ չնայած խոստացել էր, և  հաշվի առնելով բայդենյան նախաձեռնության ձևաչափը՝ միանգամայն տրամաբանական կլիներ։

Բայդենյան ժողովի միակ «նստվածքը» հերթական անգամ Ռուսաստանի նյարդերի վրա ազդելը եղավ, եթե, իհարկե, հենց  դա չէր սույն «տուսովկային» մասնակցելու իրական մեսիջը։

Այսօր կրկին tet a tet  խոսելու են Փաշինյանն ու Ալիևը։ Եւ այսօր, պատերազմի կապիտուլյացիոն հայտարարությունից մեկ տարի անց, այդ հայտարարության կարևորագույն կետերից մեկը մնում է չկատարված՝ ռազմագերիների վերադարձը։

Չնայած ամիսներ առաջ «чуть ли не» ազգային հերոսի կոչման հավակնող ռազմագերիները, ում տրապի տակից բուկետով դիմավորում էր փոխվարչապետը, սահուն տրանսֆորմացվեցին դասալիքների, ինչը, բնականաբար, պիտի քննվի, այդուհանդերձ, այսօր կա ևս մեկ հնարավորություն՝ խոսելու Ադրբեջանի  ագրեսիայից, Հայաստանի ինքնիշխան տարածքում մայիսից12-ից ադրբեջանական նախրի կոնստանտ ներկայությունից, արցախյան խնդրի կարգավորման և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի շարունակությունից ու այն ռազմական հանցագործություններից, որ 44-օրյա պատերազմում կատարել է Ադրբեջանը։

Ի դեպ, ես գրեթե վստահ եմ, որ այս հանդիպումից հետո որոշակի թվով ռազմագերիներ վերադառնալու են տուն ու դա, կարծում եմ, Պուտին-Շառլ Միշել դիալոգի հետևանք է լինելու՝ Սոչիի և Բրյուսելի հանդիպումներում որոշակի պարիտետ պահելու համար»։

Նախորդ գրառումը

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. կայանալու է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի եւ Ալիեւի հետ

Հաջորդ գրառումը

Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք. մահվան դեպքերը 26-ն են

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026
Հաջորդ գրառումը

Գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 161 նոր դեպք. մահվան դեպքերը 26-ն են

Լրահոս

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական