Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուշարձանների պահպանության համակարգի ստեղծումը հրատապ է, քանի որ անընդհատ պարտվում ենք այդ ճակատում․ Գագիկ Գյուրջյան

05/11/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում բացվեց կոնֆլիկտային իրավիճակներում հուշարջանների պահպանության կազմակերպության՝ «Կապույտ վահանի» մասնաճյուղը։ Հիմնադիրներից են ԻԿՕՄՕՍ-ը, ԻԿՕՄ-ը, ԻՖԼԱ-ն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից գործող կազմակերպությունները։

«Լավագույն քայլերից մեկն է, որ միջազգային «Կապույտ վահանի» մասնաճյուղը Հայաստանում ձևավորվեց։ Նրա հիմնական գործունեությունը կապված է Հաագայի կոնվենցիայի դրույթների պահպանության հետ։ Ստեղծված իրավիճակը թելադրեց, որ դրա գոյությունը մեզ մոտ անհրաժեշտություն դառնա»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «ԻԿՕՄՕՍ-Հայաստան» Հուշարձանների եվ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանը։

Բազմաթիվ խնդիրներ կան, որ լուծում են պահանջում, նշեց նա, և միայն հասարակական կազմակերպությունների միջոցով չի կարելի է որևէ բանի հասնել, մանավանդ այս իրավիճակում, երբ ադրբեջանցիների հետ կոնֆլիկտում կորցնում ենք մեր հուշարձանները։

Հուշարձանների մի մասը, որը զուտ հայկական հետք ունի և հնարավոր չէ աղվանացնել կամ իրենց մոտ ապրած քրիստոնյա ժողովուրդների վերագրել, փորձում են ոչննչացնել, իսկ այն, ինչը հնարավոր է վերագրել այդ ժողովուրդներին՝ փորձում են վերագրել։

Այս ամենի դեմ, Գագիկ Գյուրջյանի համոզմամբ, անհրաժեշտ է լուրջ պայքար, մինչդեռ մեզ մոտ մի տեսակ մատների արանքով ենք նայում այս խնդրին, չենք փորձում լուրջ հակահարված տալ, հակահարվածները շատ թույլ են և հնարավոր չէ դրանով որևէ բան փոխել։ Անհրաժեշտ է ամբողջական ճակատով խնդիրներին լուծում տալ։

«Որպեսզի կարողանանք պատմամշակութային ժառանգության խնդիրներին լուծում տալ, փորձենք դրանք կարգավորել մեր երկրում, անհրաժեշտ է, որ մենք ունենանք մեր երկրում պատմամշակութային ժառանգության կառավարման լուրջ համակարգ։ Այն այսօր տարրալուծված է ԿԳՄՍ նախարարության համակարգում և չունի որևէ լծակ, չունի այնպիսի կառուցվածք, որով հնարավոր լինի արդյունավետ կառավարել»,-ասաց «ԻԿՕՄՕՍ-Հայաստանի» նախագահը։

Պատմամշակութային այսպիսի հարուստ ժառանգություն ունեցող երկիրը պիտի ունենա կառավարման լավագույն համակարգը։

Խորհրդային տարիներին Հայաստանի հուշարձանների պաշտպանության համակարգը լավագույնն էր ամբողջ ԽՍՀՄ-ում, որն ուներ իր նախագծային ինստիտուտը, համապատասխան ստորաբաժանումները․ Գագիկ Գյուրջյանը վստահեցրեց որ նույնիսկ այսօր, երբ մենք հուշարձաններ ենք վերականգնում, օգտագործում ենք այն ժամանակվա նախագծերը։ Ժամանակի հետ դա վերածվեց գործակալության ու մտցվեց Մշակույթի նախարարության կազմը։

2018-ի իշխանափոխությունից հետո Գագիկ Գյուրջյանն ու ԻԿՕՄՕՍ-Հայաստանը, անհանգստացած լինելով այս իրավիճակով, ԿԳՄՍ նախարարությանը փորձեցին առաջարկ ներկայացնել և առաջարկեցին խնդրի լուծման իրենց օժանդակությունը։

«Ասացինք, որ կարող ենք մեր փորձը, միջազգային կապերը ի նպաստ դնել այդ կառույցի փոփոխության համար։ Թվում էր, որ նախարարությունը ևս շահագրգիռ է, քննարկեցինք մեկ-երկու անգամ, նույնիսկ համագործակցության համաձայնագիր կնքեցինք, որով առաջարկեցինք վերանայել այդ կառույցների գործունեությունը։ Բայց արդյունքում ոչ թե ընդունվեց այդ առաջարկը, այլ վերացվեց գործակալությունն էլ»,-փաստեց նա։

Այժմ հուշարձանների պահպաությամբ զբաղվում է մի փոքրիկ վարչություն ԿԳՄՍ նախարարության կազմում, որում եթե լավագույն մասնագետներն էլ լինեն, ոչ մի լծակ չունեն աշխատելու։

«Այս հարցերն անհրաժեշտ էր քննարկել փորձառու մարդկանց հետ, նրանց ուժերը պետք էր օգտագործել։ Բականաբար, եթե համակարգը չի գործում, պաանջարկ չունի մասնագետների, այդ մասնագետներն էլ չեն պատրաստվում»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Այս իրավիճակում, երբ մեր հարևանները փորձում են անընդհատ գողանալ մեզանից մեր մշակութային ժառանգութունը, հրատարակություններով, ֆիլմերով աշխարհին խաբում են, ներկայացնում, որ այդ ժառանգությունը իրենցն է, Հայաստանը պետք է սեփական հուշարձանների պահպանության ամուր համակարգ ունենա։

«Պետական քաղաքականությունը ձևավորում է տվյալ ոլորտը ներկայացնող կառուցը․ այն առաջարկում է, պետությունը՝ հաստատում, եթե այդ կառույցը գոյություն չունի, ի՞նչ քաղաքականության մասին է խոսքը։ ՀԿ-ների վրա հույս դնելով՝ այդ աշխատանքը չի արվի, դա չի կարող արմատական լուծում լինել, ընդամենը 1-2 տեղ կարող են Ադրբեջանին քննադատել այս հարցում։ Պետությունը պետք է կանգնի ՀԿ-ների հայտարարությունների հետևում, բազմաթիվ  կոնվենցիաներ կան, որոնց Հայաստանն է՛լ, Ադրբեջան է՛լ  միացել են, այդ կոնվենցիաները որպես գործիք օգտագործելով՝ մենք առաջին քայլը պետք է անենք, թող նրանք գնան դրա հետևից։ Մենք այդ կոնվենցիաների մասին, ցավոք, չենք էլ խոսում»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Շուշիի թանգարանի նկարները տարել են ադրբեջանցիները վերջին պատերազմին՝ Մարտիրոս Սարյան, Ժանսեմ, Գառզու, Մինաս և այլն։ Արցախի մշակույթի նախարարությունն առաջարկեց ադրբեջանցիներին փոխանակել դրանք մեզ մոտ գտնվող ադրբեջանցի նկարիչների նկարների հետ։

«Դա սխալ քայլ էր, չի կարելի այդպիսի քայլ անել, եթե դու առաջարկում ես փոխանակել, ուրեմն համարում ես, որ դա իրենց սեփականությունն է։ Այն դեպքում, որ կա ևս մի կոնվենցիա, որին Հայաստանը միացել է, որ կոչվում է Մշակութային արժեքների ներմուծման, արտահանման և սեփականության ճանաչման կոնվենցիա։ Այն հնարավորություն է տալիս, որ գողացված մշակութային արժեքներին հետախուզում հայտարարվի, հայտնաբերվի և վերադարձվի տիրոջը։ Այդ լծակը օգտագործելով նույնիսկ եթե անմիջապես վերադարձը չլիներ, դա հնարավորություն կտար սահմանափակել ադրբեջանցիների գործողությունները՝ այլևս չէին կարող որևէ մասնավոր հավաքածուի տալ, թանգարանի հետ փոխանակում չէին կարող անել, չէին կարող վաճառել»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Արցախի մշակույթի նախարարությանը նա նաև առաջարկել է պահանջել, որ Արցախում ռուս խաղաղապահների խմբում ստեղծվի պատմամշակութային ժառանգության պահպանման ստորաբաժանում։

«Եթե ունենայինք պատմամշակութային ժառանգությամբ զբաղվող պետական կառույց, որը զբաղվեր հենց այդ գործերով, կբարձրացներ այդ հարցը։ Անհրաժեշտ է ունենալ այդ կառույցը՝ համապատասխան լծակներով օժտված, նրա առաջ դնել խնդիրներ, որն այդ խնդիրները կլուծի միջազգային փորձի հիման վրա»,-ասաց Գագիկ Գյուրջյանը։

Հուշարձանների պահպանության կառույցի ստեղծումը նրա համոզմամբ՝ հրատապ է, քանի որ անընդհատ պարտվում ենք այդ ճակատում։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․

https://youtu.be/o61eF5JAzx4
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սիփան Փաշինյանը՝ Ուկրաինայի լավագույն բուքմեյքեր․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Քաջարան-«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական