Հինգշաբթի օրը ամերիկացի քաղաքական գործիչները նախատեսում են ներկայացնել ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների գրանցման գործընթացի ստանդարտացման և թվայնացման մասին օրենքի նախագիծը, հայտնում է Axios պորտալը:
Օտարերկրյա գործակալների գրանցման արդիականացման ակտը նախատեսում է փոփոխել արդեն գոյություն ունեցող ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը: Քաղաքական գործիչներն առաջարկում են ավելի թափանցիկ դարձնել օտարերկրյա գործակալների բացահայտման գործընթացը, ինչպես նաև ստեղծել կազմակերպությունների ու անհատների էլեկտրոնային տվյալների բազա, որը տեղեկատվությունը բաց և հասանելի կդարձնի հանրության համար:
Փոփոխությունները կառնչվեն, այդ թվում, լոբբիստներին և նրանց, ովքեր, ենթադրաբար, փորձում են ազդել ԱՄՆ ընտրությունների վրա։ Ինչպես նշում է պորտալը, օրինագիծը վայելում է ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների աջակցությունը։