ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, երկկողմ հարաբերությունների հարցերը քննարկելու համար, նոյեմբերի 2-ին և 3-ին Մոսկվայում մի շարք հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ, ՌԻԱ գործակալությանը հայտնել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը։
Այսօր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Բերնսի հետ, նրանք քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։