Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանը բացատրել է, թե ինչու ներկա չի եղել Գլազգոյում կլիմայի հարցով կոնֆերանսին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է այն մասին, թե ինչու ներկա չի եղել Գլազգոյի կլիմայական կոնֆերանսին։

«Կան անվտանգության որոշակի արձանագրություններ, որոնք մենք խնդրել ենք Գլազգոյի համաժողովից առաջ: Դրանք այն չափանիշներն են, որոնք միշտ կիրառվում են մեզ համար և բոլոր առաջնորդների համար ամեն արտասահմանյան ճանապարհորդության ժամանակ: Բայց մեզ [կազմակերպիչները] վերջին պահին ասացին, որ չեն կարող բավարարել այդ արձանագրությունները»,- Թուրքիայի նախագահին մեջբերում է ՏԱՍՍ-ը։