Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ

Day:Մարտի 13, 2024

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Ամենայն հարգանքով վերաբերվելով գերատեսչական նախագծերին անհրաժեշտ եմ համարում օր առաջ հայտնել իմ դիրքորոշումն արվեստի բուհերի միավորման և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ապագա ակադեմիական քաղաքի մաս դարձնելու, տեղափոխելու վերաբերյալ: Վստահ ...

Ձեր սակագներով Եվրոպային էլ եք տալիս-անցնում

Տրանսպորտային պարկի թարմացումը  թվում էր, թե բարելավելու է ուղևորափոխադրման անմխիթար վիճակը, բայց կանգառներում շարունակվում են մարդկանց կուտակումները, ու մեծ ավտոբուսներն անգամ չեն փրկում։ Մարդիկ շարունակում են խցկված ճանապարհ գնալ, իսկ ...

Երևանի տրանսպորտի նոր սակագին. դուբլ երկու

Տարին սկսվեց կայանատեղիի վարձավճարի թանկացմամբ ու ավարտվելու է հասարակական տրանսպորտի թանկացմամբ: Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ հանած տրանսպորտի թանկացման հարցը պատճառ դարձավ, որ օրինագիծը չընդունվի։ Հայտարարվեց, որ օրինագիծը կվերանայվի և ...

Ժամանակն է Հայաստանի հետ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը. ԵԽ բանաձևն ընդունվեց 504 կողմ ձայնով

Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի ...

Ինչո՞ւ այս տարի Հայաստանը կարող է հաղթել «Եվրատեսիլ»-ում. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը գրում է. «Ինչու այս տարի Հայաստանը կարող է հաղթել Եվրատեսիլում Մեծ գաղտնիք չեմ բացի, որ Եվրատեսիլը քաղաքականացված մրցույթ է, հիմնականում բավականին անհամ երգերով: Ճաշակին ընկեր չկա, դրա համար ...

Փաշինյանը յուրաքանչյուր ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը յուրաքանչյուր մամուլի ասուլիսով իր ապագա մեղադրական եզրակացության հերթական հիմնավոր ապացույցն է ստեղծում։ «Երեկ գրեթե ուղիղ կերպով պնդեց, որ Արցախի հարցում մշտապես եղել է այսօրվա ...

Բնական է՝ վստահություն չկա, որ եթե առաջինը մենք հետ քաշվենք, ադրբեջանցիները չեն ստի. քաղաքագետ

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը տպավորություն չունի, որ երեկվա ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր Հայաստանի Հանրապետության կողմից հերթական միակողմանի զիջումների մասին։ Ղևոնդյանի կարծիքով՝ վերջինս խոսում էր այն մասին, որ Հայաստանի ...

Հաջորդ փուլում Ադրբեջանն ուղղակի մտնելու է ՀՀ տարածքներ և դե ֆակտո վերցնելու է դրանք. դրա իրավական հիմքը Փաշինյանը վերջնականապես ստեղծեց երեկ. վերլուծաբան

Վերլուծաբան Ստեփան Դանիելյանի համար զարմանալի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միայն երեկվա ասուլիսից հետո է  որոշ մարդկանց շրջանում տպավորություն ստեղծվել, որ վերջինս պատրաստվում է հերթական անգամ Ադրբեջանին տարածքներ զիջել։ ...

Բրիտանական հետախուզությունը «մեծ խաղի» մեջ է մտնում Հայաստանում. ИА REX

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության սառեցման մասին և բացատրեց դա այն պատճառով, որ նրա պայմաններն իբր չեն կատարվել Երևանի նկատմամբ, հատկապես 2021-2022 թվականներին, Հայաստանի անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ գեներալի կոչումով, հայտնեց տողերիս հեղինակին. «Հիմա Հայաստանի քաղաքական բեմահարթակում սպասեք Մեծ Բրիտանիային»: Նա ելնում էր ռուսական փորձագիտական շրջանակներում տարածված այն վարկածից, թե հենց բրիտանական հետախուզությունն է իրականացրել Փաշինյանին իշխանություն բերելու նախագիծը»: Նրա խոսքով՝ այդ պլանը բաղկացած է եղել մի քանի փուլերից. Հայաստանի բանակի պատրաստում պարտության Ադրբեջանի հետ առաջիկա պատերազմում,  այդ խորապատկերում Ռուսաստանի վարկաբեկում, ՀԱՊԿ-ից հրաժարում և Գյումրիի ռազմաբազայի վերացում, Եվրասիական տնտեսական միության ձևաչափով Ռուսաստանի հետ առևտրա-տնտեսական կապերը կտրելու մեկնարկ: Գեներալը պնդում էր նաև, որ Ադրբեջանը կոչված էր իրականացնելու Լոնդոնի «Փաշինյան» օպերացիան, որի հետագա դրվագները նախատեսվել են 2022 թ. վերջին՝ արդեն երկրորդ ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո՝  բրիտանական MI6 հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երևան այցի ժամանակ: Նախկինում նա եղել է դեսպան Թուրքիայում: Ուստի ենթադրվում էր, որ նա կարող է միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործում: Բայց նույնիսկ այդ պարագայում հայ հետախույզի «դավադրապաշտական վարկածին» դժվար էր հավատալ, թեպետ Բաքվի համաձայնությունը խաղաղության բանակցությունները Երևանի հետ Մոսկվայից Բրյուսել կամ Վաշինգտոն փոխադրելուն շատ հարցեր էր առաջացնում: Առավել ևս, որ առաջին գիծ սկսեց մղվել Հայաստանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ: Բայց հիմա իրավիճակը սկսում է փոխակերպվել: Շատ սյուժեներ բեմադրական բնույթ ունեն: Միացյալ Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին պատգամավոր Ռոբերտ Բակլենդի հարցման գրավոր պատասխանում, որը հայտնվեց անգլիական ԶԼՄ-ներում, հայտարարեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Մեծ Բրիտանիայի պաշտպանության արդյունաբերության հնարավոր շահույթի մասին, և «Բրիտանիան պատրաստ է աջակցություն ցույց տալ Ռուսաստանից եկող սպառնալիքներին դեմ հանդիման»: Ուշագրավն այս առումով այն է, որ այժմ Հայաստանը հայտարարում է Ադրբեջանի կողմից եկող սպառնալիքի մասին՝ կապված թե՛ խաղաղության պայմանագրի ստորագրումը խափանելու, թե՛ նրա կողմից Հայաստանի հետ սահմանների զատման ու գծման բանակցությունների գործընթացը ընդհատելուց հետո նոր տարածքային պահանջներ ներկայացնելու հետ: Հիպպիի վարկածով՝ եթե Ադրբեջանը դիմի ևս մի ուժային սցենարի, ապա «նրա թիկունքում կկանգնի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը»: Այստեղ կարևոր նրբերանգներ կան: Եթե Բաքուն պատերազմ սկսի Երևանի հետ, ապա նույնքան հաջող կլինի նրա համար թեկուզ այն հանգամանքի շնորհիվ, որ Հայաստանն արգելափակել է ՀԱՊԿ-ի միջամտությունը: Դրանից հետո ուժի մեջ կմտնի բրիտանական դարավոր ասացվածքը՝ «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Տավրոսի լեռները», փոխարենը  կարող է գործել հետախուզությունը: Այնուհետև Լոնդոնը Բաքվին ու Երևանին կհանգեցնի առանց Մոսկվայի մասնակցության զանգեզուրյան միջանցքի բացմանը դեպի Թուրքիա ելքով՝ այդպիսով կարծես ավարտին հասցնելով Հայաստանին եվրոպական կառույցների մեջ ներգրավելու օպերացիայի տարրերից մեկը: Լոնդոնյան ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ նախագծի իրականացման ուղղությամբ այժմ ջանասիրաբար աշխատում է բրիտանական դեսպանությունը Երևանում: Հաստատում են, որ արդեն պատրաստ է զանգեզուրյան միջանցքի պաշտոնական հսկողությունը Թուրքիային և Ադրբեջանին հանձնելու նախագիծը, իսկ դե ֆակտո՝ բրիտանական MI6 հետախուզությանը: Ի դեպ, այդ հանգամանքո՞վ չեն արդյոք պայմանավորված Երևանի հայտարարությունները «Զվարթնոց» օդանավակայանից և Մեղրիի հատվածից ռուսական սահմանապահներին անհապաղ հեռացնելու անհրաժեշտության մասին: Ահա ինչու Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները նշեցին, որ «ուշադիր են հետևել Հիպպիի խոսքերին», որոնք, իրենց կարծիքով, «հաստատում են արևմտյան երկրների՝ սեփական շահերը հետխորհրդային տարածությունում, մասնավորապես Հարավային Կովկասում առաջ տանելու գործում Հայաստանին օգտագործելու ձգտումը»: Եվ ոչ միայն դա: Մոսկվան համարում է նաև, որ ավելի լայն համատեքստում «Արևմուտքը մտադիր է Մոսկվայի հետ հակամարտությունում» Հայաստանը դարձնել իր զենքը «համընդհանուր Բրիտանիայի» խորապատկերում՝ ի դեմս վերածնվող Բարձր Դռան: Այս ամենը Անդրկովկասում սկսվող «մեծ խաղի» տարրերն են՝ Լոնդոնի մուտքով: Բրիտանացիներն արդեն եղել են այդ տարածաշրջանում 1918 թվականին և 1919-ի սկզբին օկուպացնող զորքերի կարգավիճակով: 1921 թ. մարտի 16-ին Անգլիայի գանձապետարանի կանցլեր Ռոբերտ Հորնը և ՌՍՖՍՌ-ի արտաքին առևտրի կոմիսար Լեոնիդ Կրասինը առևտրի համաձայնություն ստորագրեցին: Այդ դիվանագիտական փաստաթուղթը սովորական առևտրային փաստաթուղթ չէր՝ երկու երկրների առևտրային գործառնությունները կարգավորելու պարզ նպատակով: Դա քաղաքական-առևտրային բնույթի փաստաթուղթ էր, որը Վլադիմիր Լենինի կառավարության «ձեռքերն արձակում» էր Անդրկովկասում: Հետաքրքիր է, թե ինչ կլինի այս անգամ, եթե Լոնդոնում իշխանության գա լեյբորիստական կառավարությունը: Ստանիսլավ Տարասով Աղբյուրը՝ ИА REX

Էջ 1՝ 4-ից 1 2 4

Արխիվ

Վերջին լուրեր

Welcome Back!

Login to your account below

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist