Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Թբիլիսիում
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։












