Ռուսական շուկայում շուտով իրանական արտադրության ավտոմեքենաներ կվաճառվեն
Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել իրանական արտադրության ավտոմեքենաներ ներկրել ռուսաստանյան շուկա։ «Շուտով իրանական արտադրության ավտոմեքենաները կլինեն ռուսական շուկայում, շուտով դա կիրականացվի»,- հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին։