Day:Սեպտեմբերի 17, 2021

  • Հովհաննեսը հանրային բարոյականությունից ու արժեհամակարգից զուրկ անձնավորություն է.Ռուբեն Մելիքյան

    Հովհաննեսը հանրային բարոյականությունից ու արժեհամակարգից զուրկ անձնավորություն է.Ռուբեն Մելիքյան

    Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    Սկզբունքորեն, ամեն ինչ բնական է ու տրամաբանական, քանի որ ԵՊՀ ռեկտորի ժըպըից ամեն ինչ սպասելի է.

    Հովհաննեսը հանրային բարոյականությունից ու արժեհամակարգից զուրկ անձնավորություն է, և նրա ուշք ու միտքը պաշտոնն է ու իշխանությունը։

    Ամեն դեպքում, տարածում եմ Գևորգի հնչեցրած ահազանգը, և պատրաստակամությունս եմ հայտնում իրավապահների կողմից ապօրինություններ կատարելու դեպքում փաստաբանական ու իրավապաշտպանական աջակցություն ցուցաբերել համալսարանականներին։

  • Հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն.Գևորգ Էմին-Տերյան

    Հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն.Գևորգ Էմին-Տերյան

    Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

    Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27֊ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել:

    Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

    Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։

    Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն։

  • ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ «Իրավունք»

    ԲՀԿ-ն կմասնակցի նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին․ «Իրավունք»

    «Իրավունք» թերթը գրում է. «Ի տարբերություն հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների, որին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու, ԲՀԿ-ականներն ակտիվորեն պատրաստվում են նոյեմբերի 14-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին:

    «Իրավունքի» ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, մասնավորապես` Ստեփանավան խոշորացված համայնքում «Բարգավաճ Հայաստանը» կառաջադրի իր քաղաքապետի թեկնածուին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • «Սորոսից գրանտներ վաստակողը թող հետաքննություն սկսի՝ ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնողը 2 գերշքեղ, գերթանկարժեք «Մերսեդես» գնեց». Հայկ Մամիջանյան

    «Երեկ իշխանական քարոզչամեքենայի կողմից սանձազերծվեց արշավ ընդդեմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, իբր նա ապրիլյան պատերազմի հաջորդող օրը գտնվել է Բադեն-Բադեն քաղաքում: Առաջինը, որ մեր մտքով անցավ՝ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված, իսկ ես հիշեցնեմ, որ նա ասել էր՝ նախագահ Սերժ Սարգսյանը խաղատուն է հաճախել»,-այս մասին Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

    Ըստ նրա՝ դա ուղղված է եղել մի շարք կարևոր խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն, օրինակ՝ գերիների, անվտանգային և այլ:

    «Օրվա ավարտին արշավին միացան «նիկոլական» քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են՝ «Ազատությունը», Հանրայինը հեռուստաընկերությունը: Նրանցից ակնկալում եմ, որ առնվազն նույնքան ժամանակ կլուսաբանեն հերքումը, ինչքան որ լուսաբանել են այդ կեղծիքը: Մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական, հակահայկական կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն:

    Չեմ կարող չհիշատակել նաև այս ողջ արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ վաստակող Դանիել Իոաննիսյանին, որը մեր երկրում ամեն ինչի մասնագետ է՝ Սահմանադրությունից մինչև Ընտրական օրենսգիրք, և եթե նա այդքան սիրահար է հետաքննությունների, ես իրեն խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե ինչպես ստացվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 2 գերշքեղ և գերթանկարժեք «Մերսեդես» գնեց իրենց սպասարկելու համար»,-նշեց պատգամավորը:

    Հայկ Մամիջանյանը նշեց, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի պատերազմի ընթացքում և դրան հաջորդող շրջանում միջոցների ծախսման և տնօրինման արդյունավետության հետ:

    «Քննության առարկա են դարձվելու ոչ միայն բուն միջոցներն, այլ նաև մենք գիտենք, որ տեղի են ունեցել հանցավոր կանխիկացումներ, թե՛ հիմնադրամից, թե՛ պետբյուջեից: Տեղի է ունեցել ուղիղ բյուջետային ֆինանսավորում հիմնադրամից, մենք հիմնավոր կասկած ունենք համարելու, որ պետական բյուջեում պարզապես գումար չկար պարգևավճարների համար, դրա համար մեր բոլորիս հավաքած գումարն ուղղվել է պետական բյուջե»,-ասաց նա:

    Իրավաբան.net

  • Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

    Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

    Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։

    Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝ ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400 հազարի, Նիկոլին քվեարկած 680 հազարի և նրան մերժած 400 հազարի հետ և միջև։ Մենք պետք է հասկանանք նրանց բացատրությունները, լսենք նրանց պայմանները ու փորձենք գտնել փոխզիջումներ։

    Բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարի ու տանը մնացած 800 հազարի կոնստրուկտիվ բանակցություններին, պետք է վերացվեն։ Մինչև հակառակորդների, բարեկամների հետ բանակցելը, մենք մեր ներսում պետք է բանակցենք։ Ընդհանուր հայտարարի և ընդհանուր օրակարգի հավանականությունը բավականին մեծ է։ Ներքին բանակցային օրակարգի թիվ մեկ թեման՝ «Ինչպես օգնել Հայաստանին»։

    – Գտնենք ճիշտ ձևակերպումներ, ճիշտ ուղերձներ, ճիշտ հռետորաբանություն, ճիշտ հասկանանք հանրային լատենտ տրամադրությունները։

    Սա պարարտ հող կստեղծի հանրային-քաղաքական նոր հոսանքների ձևավորման համար։ Հաջորդ քայլը նոր ձևաչափերով քաղաքական- հասարակական միավորների ստեղծումն է։ Դրանք պետք է կազմված լինեն իրական դեմքերից, հանրային լայն մասնակցելիությամբ՝ բացառելով քվոտավորված-ֆեոդալական պատկերացումները։
    Որպես ածանցյալ դրսևորում՝ չեմ բացառում, որ կփոխվի նաև ԱԺ այսօրվա տեսքը՝ նոր խմբերի, նոր միավորների բնական ձևավորմամբ։ Այսօրվա պատկերը ոչնչի մասին է։ Նման խնդիրներ ունեցող երկրներում այսպիսի վիճակը երկար չի կարող շարունակվել։

    Կփորձի՞ իշխանությունը խանգարել ընտրազանգվածների բանակցություններին. կարծում եմ՝ այո, որովհետև սա վտանգելու է իր կենսական սոցիալական բազան։ Բայց խանգարելն արդյունք չի տա, ու իշխանությունն ինքը ստիպված կլինի նոր բանաձևեր ու նոր՝ ավելի ընդունելի գործելաոճ ընտրել։
    Պետք է հիշել նաև, որ իշխանություն կոչվածը մոնոլիտ չէ, ներսում տարբեր շրջանակներ տարբեր ռեակցիաներ են տալիս։

    Իշխանությունը կոնսոլիդացվում է, երբ իր դեմ պրոցեսը գնում է «կախելու, բռնելու, դավաճանության և հողատվության» տրամաբանության մեջ։ Դա նրա՝ պաշտպանվելու իրավունքն է։ Իսկ եթե հանրային նոր կոնսոլիդացիոն գաղափարներն ունեն լուծումներ գտնելու և երկիրը աղետից դուրս բերելու ռացիոնալ նպատակ, ապա իշխանության մեջ նույնպես սկսվում են խմորումներ։ Իշխանության մեջ էլ կան լատենտ տրամադրություններ. շատերը հասկանում են, որ սա վիճակ չէ, ու լուծումներ են պետք։

    Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի։ Ընտրությունները է՛լ ավելի խորացրեցին ապաքաղաքականացվածությունը, և հիմա մենք ավելի բարդ իրականության մեջ ենք։ Մենք պետք է դառնանք քաղաքական հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո պետք է դառնանք քաղաքակիրթ հասարակություն։

    Այս մոտեցումը և քայլերի ճիշտ հաջորդականությունը, որն առաջարկում եմ, բերելու են Հայաստանում կյանքի նկատելի քաղաքականացման, և նոր քաղաքական վերադասավորումները դառնալու են անխուսափելի։ Բայց պրոցեսները պետք է գնան ոչ միայն արագ, այլև՝ առողջ։


    Վահե Հովհաննիսյան

    Այլընտրանքային նախագծեր խումբ

  • Նիկոլ Փաշինյանի վկայակոչած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» չի ներառում պետական սահմանի նկարագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Նիկոլ Փաշինյանի վկայակոչած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» չի ներառում պետական սահմանի նկարագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

    Հայաստանի վարչապետի պնդմամբ՝ Սյունիքում գտնվող տարածքները, ինչպես ինքն է դրանք ադրբեջաներենով անվանում, Էյվազլին եւ Չայզամին, Հայաստանի տարածքից դուրս են: Վարչապետ Փաշինյանը խորհրդարանում այս պնդումն արեց՝ հերթական անգամ վկայակոչելով Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքն ու հերթական անգամ պնդելով, որ դրանով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանը:

    Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքն իրականում ընդունվել է 95 թվականին: Այն նկարագրում է Հայաստանի ներքին սահմանները: Օրինակ՝ Չարենցավանը, Ջերմուկը կամ ցանկացած այլ համայնք որտեղ է սկսվում ու ավարտվում, որ համայնքներին է սահմանակից: Հայաստանի պետական սահմանների մասին այստեղ խոսք չկա: Հայաստանի պետական սահմանի մասին համապատասխան օրենք կա, որն ամրագրում է՝ Հայաստանի պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ օրենքով: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկա սահմանների մասին որեւէ պայմանագիր: Նիկոլ Փաշինյանի մատնանշած՝ «Ադրբեջանի Հանրապետություն» ձեւակերպումը 95 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում ավելացվել է 2009, 2010 թվականների փոփոխություններով, երբ օրենքում տրվել է Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների նկարագրությունը: Օրինակ Ջերմուկ քաղաքային համայնքի նկարագրության մեջ նշված է, որ այն հյուսիս-արեւելքից սահմանակից է պետական սահմանին՝ (Ադրբեջանի Հանրապետություն): Իսկ ինչու է Արցախի Հանրապետության փոխարեն Ադրբեջան նշված՝ իր հարցազրույցներից մեկում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է պարզաբանել. եթե գրեին Արցախ, կստացվեր, որ Հայաստանը մասնակիորեն ճանաչում է Արցախի Հանրապետությունը:

    Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում նաեւ պատմեց 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության մասին, որով ռազմական էսկալացիայից խուսափելու նպատակով Հայաստանի զինված ուժերի դիրքերը խորհրդային միությունից ժառանգված սահմաններին համապատասխանեցնելու գործընթաց է մեկնարկել: Գորիս-Կապան ավտոճանապարհն էլ, ասաց, դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի սահմաններից, բայց այդ ճանապարհով անարգել կարող են անցնել մեր տրանսպորտային միջոցները: Միայն թե պայմանավորվելիս օտարերկրյա բեռների, օրինակ դրանցով բեռնված իրանական մեքենաների հարցը՝ բաց էին թողել:

    Մանրամասները Անահիտ Հավհաննիսյանի տեսանյութում։

  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում

    Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում

    Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021 թ. սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

    Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով (նախկին 3 գոտու փոխարեն)` ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով:

  • Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան

    Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան

    Ինձ հասած տեղեկություններով, Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար օգոստոսի 27-ին վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել, որ ես և իմ ընկերները քաղաքական նպատակներ ունենք, ու դրա համար մեզ պետք է չեզոքացնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՄ արդեն նախկին մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Դրանից հետո ես ու իմ ընկերները իրավապահ համակարգի կողմից սկսել ենք ենթարկվել աննախադեպ ճնշումների։

    Ոչ հարգելի իշխանություն, վստահեցնում եմ, որ Հովիկը, ինչպես միշտ, այս անգամ էլ է ստել. ոչ ես, ոչ իմ ընկերները իշխանություն վերցնելու պլաններ չունենք. մեզ հետաքրքրում է բացառապես Երևանի պետական համալսարանը, այն էլ` կոնկրետ ինձ` առանց որևէ անձնական հավակնության։

    Այնպես որ հույս ունեմ, որ ձեր անհաջող կադրերի ականջներն այնպես կձգեք, որ այլևս նման թյուրիմացություններ չլինեն»:

  • Ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը

    Ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը

    Դուշանբեում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Աֆղանստանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Միջազգային հանրությունը պետք է աջակցի Աֆղանստանին, <…> մենք պետք է վճռականորեն պայքարենք ահաբեկչության ցանկացած դրսևորման դեմ», ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպման մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմով միացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:

    Առաջնորդները քննարկում են 20-ամյակը նշող միավորման գործունեությունը և համաշխարհային հրատապ խնդիրներ՝ ներառյալ համաճարակն ու Աֆղանստանում իրավիճակը:

  • Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող նոր գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը. ՌԴ ՊՆ

    Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովել են դեպի բջջային կապի աշտարակ տանող նոր գրունտային ճանապարհի կառուցման անվտանգությունը. ՌԴ ՊՆ

    Ռուս խաղաղապահներն ապահովել են Արցախի Մարտակերդի շրջանի Ճանկաթաղ գյուղից դեպի բջջային կապի աշտարակ նոր գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքի անվտանգությունը. հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

    Բջջային կապի աշտարակը գտնվում է սահմանազատման գծի մոտ և պահանջում է կանոնավոր սպասարկում: Վարչակազմը որոշել է կառուցել գրունտային ճանապարհ՝ այս օբյեկտը սպասարկելու համար: Այդ նպատակով նրանք կապ են հաստատել Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հետ՝ խնդրելով ապահովել անվտանգությունը:

    Այս պահին աշխատողները սկսել են հեռացնել հին հողի վերին շերտը և խտացնել ապագա ճանապարհի հիմքը`ռուս խաղաղապահների աջակցությամբ մանրախճային բարձի հետագա տեղադրման համար:

    «Մենք ճանապարհ ենք տանելու դեպի բջջային աշտարակ: Դիմել ենք խաղաղապահներին`ապահովելու իրականացվող աշխատանքների անվտանգությունը, քանի որ դրանք անցնում են Ադրբեջանի սահմանից 200 մետր հեռավորության վրա: Աշտարակը գտնվում է Ճանկաթաղ գյուղի մոտակայքում, կապով է ապահովում տեղի բնակիչներին՝ մոտ 2 հազար մարդու: Խաղաղապահներն արձագանքեցին, եկան և ապահովեցին մեր անվտանգությունը», – ասել է շինարարական ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Մուսայելյանը: