Day:Հունվարի 6, 2021

  • Տագնապներով լեցուն ներկա աշխարհին մեջ դարձյալ կծնվի Քրիստոս. Արամ Ա կաթողիկոս

    Տագնապներով լեցուն ներկա աշխարհին մեջ դարձյալ կծնվի Քրիստոս. Արամ Ա կաթողիկոս

    Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի պատարագ է մատուցել  Անթիլիասի Մայրավանքում եւ իր հայրապետական  պատգամը  հղել․

    «ՔՐԻՍՏՈՍ ՄԵ՛ԶԻ ՀԱՄԱՐ ԾՆԱՒ,

    ՈՐՊԷՍԶԻ ՄԵՆՔ ԻՐ ԾՆՈՒՆԴՈՎ ՎԵՐԱԾՆԻՆՔ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ»

    Այս յիշեցումը դարձաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Սուրբ Ծննդեան պատգամին առանցքը, զոր փոխանցեց 6 Յունուար 2021-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցած Ս. եւ Անմահ Պատարագ ընթացքին։

    Խօսելով Աստուծոյ Որդւոյն մարդեղութեան մասին, Վեհափառը ըսաւ, թէ «Աստուծմէ հեռացած, իր աստուածային պատկերը եղծած, մեղքի ու ապականութեան ճիրաններուն մէջ տուայտող մարդուն վերածնունդը հրամայական անհրաժեշտութիւն դարձած էր։

    Աստուած մարդը ստեղծած էր որպէս Իր գործակիցը, Իր թագաւորութեան հաստատման մասնակից դառնալու համար։ Մարդուն տուած էր բանականութիւն ու ազատութիւն։ Սակայն մարդը շահագործած էր իր Աստուածատուր շնորհները ու դարձած գերին մեղքին ու մահուան. այլ խօսքով՝ իր անձին։ Բեթղեհէմի մսուրին մէջ մարդեղացող Աստուծոյ Որդին աշխարհ կու գար իբրեւ Փրկիչը մարդուն»։

    Ապա, Նորին Սրբութիւնը յիշեցուց, թէ Աստուծոյ հրեշտակը աւետելով Քրիստոսի ծնունդը հովիւներուն՝ ըսաւ «ձեր Փրկիչը ծնաւ»։

    Մեկնելով այս իրողութենէն, Վեհափառ Հայրապետը ըսաւ, թէ «Աստուծոյ Որդին աշխարհ կու գար որպէս Փրկիչ մարդուն, վերստին ծնունդ պարգեւելու մարդուն»։ Շարունակելով իր խօսքը ան յայտնեց, թէ «Բեթղեհէմէն մինչեւ Գողգոթա Աստուծոյ մարդեղացեալ Որդին ուսուցանեց, հրաշագործեց՝ մարդուն վերստին ծնունդ տալու յանձնառութեամբ։ Ան ո՛չ միայն ըսաւ՝ ե՛ս եմ կեանքը, այլ դարձաւ աղբիւրը ու ճանապարհը նոր կեանքին, նոր մարդուն։ Ինչպէս առաքեալը կ’ըսէ, առաջին Ադամով մահ եկաւ աշխարհին, երկրորդ Ադամով՝ Քրիստոսով, նոր կեանք»։

    Ակնարկելով Քրիստոսի խորհրդական մարմինը եղող եկեղեցւոյ առաքելութեան, Նորին Սրբութիւնը ըսաւ. «Մարդուն վերստին ծնունդ տալու առաքելութիւնը կը շարունակէ մնալ կիզակէտը եկեղեցւոյ կեանքին ու վկայութեան։ Քրիստոսի ծննդեան տօնակատարութիւնը այսօր յիշեցում մըն է ու միաժամանակ հրաւէր մը, որ Քրիստոս մեզի՛ համար ծնաւ, որպէսզի մենք Իր ծնունդով վերածնինք։ Քրիստոս Ինքն է մեր միակ Փրկիչը։ Մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը կը վկայէ այս ճշմարտութեան մասին։ Պատմութեան պարտադրած փորձութիւններուն, հալածանքներուն ու աքսորներուն դիմաց մենք միշտ դարձանք Քրիստոսին, որպէս մեր Փրկիչը։

    Մերժեցինք այլ փրկիչ. չհետեւեցանք այլ փրկիչներու «փրկարար» խոստումներուն։ Այսօր եւս, մեր պատմութեան դառն փորձառութիւնը մեզի կը յիշեցնէ, որ Քրիստոս Ի՛նք կը մնայ մեր միակ Փրկիչը եւ Բեթղեհէմէն բացուած ճամբան է դէպի վերստին ծնունդ առաջնորդող ճամբան։ Ո՛չ մեր փառքը ու պատիւը, ո՛չ մեր ունեցած նիւթական, մտաւորական կամ քաղաքական առաւելութիւնները. այլ Քրիստոսի նկատմամբ մեր ունեցած հաւատքն ու յոյսը մեզ կ’առաջնորդեն դէպի Բեթղեհէմ՝ մարդու վերստին ծննդեան աղբիւրը»։

    Նորին Սրբութիւնը իր հայրապետական պատգամը եզրափակեց հետեւեալ կոչով. «Տագնապներով լեցուն ներկայ աշխարհին մէջ դարձեալ կը ծնի Քրիստոս, եթէ մենք պատրաստ ենք ընդունելու զՔրիստոս։ Դարձեալ հրեշտակները երկինքէն կ’աւետեն մեր Փրկիչին ծնունդը, եթէ մենք պատրաստ ենք լսելու աւետիսը հրեշտակներուն։ Դարձեալ Բեթղեհէմի խորհուրդը մեզ կը հրաւիրէ դառնալու իրեն, եթէ մենք պատրաստ ենք քալելու դէպի Բեթղեհէմ։ Պատմութեան արհաւիրքներուն մէջ մեր ժողովուրդը միշտ լսեց պատգամը Բեթղեհէմին ու քալեց դէպի Բեթղեհէմ՝ անոր խորհուրդը ու պատգամը ապրելով իր կեանքին մէջ։ Մեր կեանքի այս ճգնաժամային պայմաններուն մէջ եւ մեր պատմութեան այս ճակատագրական պահուն, դարձեալ դառնանք Բեթղեհէմին, եւ իբրեւ Քրիստոսի ծնունդով վերածնած ժողովուրդ՝ վերանորոգ հաւատքով ու յոյսով քալենք դէպի պայծառ ապագայ»։

    Նկատի ունենալով քորոնա ժահրին ստեղծած դժուար պայմանները, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցուեցաւ Մայրավանքի շրջաբակին մէջ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին առջեւ, բազմաթիւ հաւատացեալներու ներկայութեան»:

  • Ալիևը ոտնձգություն է կատարել Իրանի մշակութային ժառանգության նկատմամբ և երկրում հայտարարել Նիզամիի տարի

    Ալիևը ոտնձգություն է կատարել Իրանի մշակութային ժառանգության նկատմամբ և երկրում հայտարարել Նիզամիի տարի

    Աբու Մուհամադ Իլյաս իբն Յուսուֆը՝ հայտնի Նիզամի Գյանջևի ծածկանունով,  պարսկական դասական գրականության հիմնական ներկայացուցիչներից է: Նա իր հայտնի բանաստեղծությունները գրել է պարսկերենով՝ Ֆիրդուսիի, Ռուդակիի, Սաադիի լեզվով: Նրա աշխատանքներից տողեր են սեպագրվել բանաստեղծի դամբարանին՝ Գանձակում, որտեղ նա ծնվել է, և որը մինչև 19-րդ դարը Պարսկական կայսրության բաղկացուցիչ մասն էր: Սակայն Բաքվի հանցավոր և բարբարոսական ռեժիմը դամբարանի արձանագրությունները փոխել է ադրբեջաներենով. հայտնում է Infoteka24-ը։

    Այսպիսով՝ Ալիևը փորձում է ջնջել ցանկացած ապացույց, որ Ադրբեջանը արհեստական պետական կազմավորում է՝ առանց սեփական պատմության և, առավել ևս, մշակույթի: Սեփականի բացակայության պայմաններում իշխանություններն Ադրբեջանին են վերագրում օտար ավանդույթներ, արվեստ, երաժշտություն, հուշարձաններ և խոհանոց: Այն ամենը, ինչն ազգային ինքնության հատկանիշ է:

    Ալիևը հունվարի 5-ին հրամանագիր է ստորագրել 2021-ը Նիզամիի տարի հայտարարելու վերաբերյալ: Ըըստ պատմակեղծարար Ադրբեջանի՝ Նիզամին «ադրբեջանցի աշխարհահռչակ գրող է՝ ծնված հինավուրց ադրբեջանական Գյանջա քաղաքում»։

    Yerkir.am

  • Արայիկ Հարությունյանը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

    Արայիկ Հարությունյանը մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված պատարագին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ ընտանիքի անդամների հետ, այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Գանձասարի վանական համալիրում մատուցված պատարագին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

  • Սուրբ Ծննդյան այս օրը մտածում եմ Արցախի նոր ցեղասպանության զոհերի մասին, չմոռանանք նրանց, մերժենք եւ պայքարենք. ֆրանսիացի պատգամավոր

    Սուրբ Ծննդյան այս օրը մտածում եմ Արցախի նոր ցեղասպանության զոհերի մասին, չմոռանանք նրանց, մերժենք եւ պայքարենք. ֆրանսիացի պատգամավոր

    Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրում է. 

    «Հայոց Սուրբ Ծննդյան այս օրը մտածում եմ Արցախի նոր ցեղասպանության զոհերի մասին: Մտածում եմ Տեր Հովհաննեսի ու Դադիվանքի  մասին։ Մտածում եմ այս սպառնալից ժառանգության մասին: Մտածում եմ քրիստոնյաների այս ջարդերի մասին։ Եկեք չմոռանանք նրանց, եկեք մերժենք եւ պայքարենք»:

  • Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները (տեսանյութ)

    Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի անվտանգությունն ապահովում են ռուս սահմանապահները (տեսանյութ)

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդագրություն է տարածել․

    Սահմանապահ զորքերը վերահսկում են իրավիճակը. բնակիչներին մնում է չտրվել սադրանքներին և պահպանել հանգստություն։

    Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, ապահովում են ռուս սահմանապահները հենակետերի միջոցով։

    Նշված ճանապարհահատվածի երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Որոտանի ուղղությամբ տեղակայված է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկողության կետ, իսկ սահմանային անվտանգությունն իրականացնում են սահմանապահ ուղեկալների միջոցով։

  • Նշանադրություն՝ Դադիվանքում

    Նշանադրություն՝ Դադիվանքում

    Դադիվանքում նշանադրվել են  Ժորա Աբգարյանն ու  ու  Նարինե Փոլադյանը։

    Ժորան Ապրիլյան պատերազմի  հերոս Տիգրան Աբգարյանի եղբայրն է, որը Ապրիլյան պատերազմից հետո իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է բանակին։ Նրան հաճախ անվանում են՝ սահմանն ամրացնող տղա կամ սահմանի համար անվադողեր հավաքող տղա։ Լուռ, համեստ, առանց ավելորդ պաթոսի Ժորան իր ընկերների հետ անգնահատելի գործ է անում մեր դիրքերի համար։ Ժորան նաև հիմնադրել է հերոս եղբոր անունը կրող մարտական պատրաստվածության ակումբ։

    Ժորայի ընտրյալը՝  Նարինեն, բեյրութահայ երիտասարդ խաչքարագործ է, որը մի օր  եկավ Հայաստան և մնաց իր հայրենիքում։ Նարինեին հաճախ ասում են՝  Հայաստանի միակ խաչքարագործ աղջիկ։

  • Հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ

    Հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ

    Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

    Մասնավորապես, հունվարի 5-ին հանրապետությունում հայտնաբերվել է 34 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

    ՃՈ-ն վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

  • Ուկրաինայում բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

    Ուկրաինայում բազմաբնակարան շենքում պայթյուն է տեղի ունեցել

    Լուգանսկ քաղաքի բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է եղել։ Նախնական տվյալների համաձայն, պատճառը կարող է լինել գազի արտահոսքը:

    Պայթյունը տեղի է ունեցել գիշերը, ասել է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը, ով դեպքի վայրի մոտ էր:

    Բնակարաններից մեկի ապակիները փշրվել են: Դեպքի վայր են գնացել իրավապահներ:

  • GPS «արտասահմանյան» տառեր` մարդկանց հիմարացնելու համար

    GPS «արտասահմանյան» տառեր` մարդկանց հիմարացնելու համար

    GPS-ով սահման գծելը պարզ հանրության («պողոսների») շրջանում  ընկալվում է անգլերեն իմանալու պես մի բան. ով գիտի՝ զարգացած է, իսկ իր խոսքերը՝ գերագույն ճշմարտություն: Այսինքն՝    եթե այդ «խորհրդավոր» համակարգի հենքի վրա է գծում Նիկոլը, ուրեմն դա գերագույն ճշմարտությունն է, իսկ ովքեր պայքարում են դրա դեմ և պահանջում, որ գյուղերն ու շրջանները չհանձնվեն՝ հետամնացներ են կամ չուզվորներ:

    Հատուկ բացատրենք քաղաքացիների համար։

    GPS-ը ամերիկյան նավիգացիոն համակարգ է։

    Բոլորը ունեն իրենց սմարթֆոններում նման ալեհավաք, որը տիեզերքում գտնվող արբանյակների օգնությամբ ցույց է տալիս քո գտնվելու կետը երկրագնդի վրա։ Դրա համար է կոչվում Global Positioning System։

    Նման համակարգ ունի Ռուսաստանը։ Կոչվում է GLONASS։

    Չինաստանը ստեղծել է սեփական համակարգը` BeiDou անունով։

    Այսինքն, սա մի համակարգ է, որը տարբեր արբանյակների տվյալներով ֆիքսում է սարքի գտնվելու կետը։

    GPS-ը և մյուս համակարգերը ՔԱՐՏԵԶ ՉԵՆ։ Այն սահմաններ հաստատող և, առավել ևս, որոշող ծրագիր չէ։ Ընդամենը նշում է այդ կետի ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐԸ։ Իսկ այդ կետի վարչական պատկանելության հարցը որոշվում է սահմանակից երկրների կողմից՝  միջպետական համաձայնագրերով։ Եթե առկա է տարաձայնություն, ապա կողմերը դիմում են երրորդ կողմին կամ միջազգային արբիտրաժ։

    Հետևաբար, եկեք հստակ ամրագրենք. երբ ասում են GPS-ով սահման ենք որոշում, ապա պարզապես հիմարացնում են քաղաքացուն։ Իսկ ինչի՞ համար է դա արվում` արդեն ասել ենք։

    Դավաճանությունը հո պոզով պոչով չի՞ լինում։

    Yerkir.am

  • ԱՆ-ը արտակարգ դրությունը 6 ամսով երկարացնելու նախագիծ է ուղարկել Կառավարություն

    ԱՆ-ը արտակարգ դրությունը 6 ամսով երկարացնելու նախագիծ է ուղարկել Կառավարություն

    ՀՀ-ում արտակարգ դրության ժամկետը լրանում է  հունվարի 11-ին։

    Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ին հայտնել է. «Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրությունը 6 ամսով կրկին երկարաձգելու համար առողջապահության նախարարությունը նախագիծ է ուղարկել կառավարություն»: