Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տագնապներով լեցուն ներկա աշխարհին մեջ դարձյալ կծնվի Քրիստոս. Արամ Ա կաթողիկոս

06/01/2021
- Նորություններ

Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի պատարագ է մատուցել  Անթիլիասի Մայրավանքում եւ իր հայրապետական  պատգամը  հղել․

«ՔՐԻՍՏՈՍ ՄԵ՛ԶԻ ՀԱՄԱՐ ԾՆԱՒ,

ՈՐՊԷՍԶԻ ՄԵՆՔ ԻՐ ԾՆՈՒՆԴՈՎ ՎԵՐԱԾՆԻՆՔ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ»

Այս յիշեցումը դարձաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Սուրբ Ծննդեան պատգամին առանցքը, զոր փոխանցեց 6 Յունուար 2021-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ մատուցած Ս. եւ Անմահ Պատարագ ընթացքին։

Խօսելով Աստուծոյ Որդւոյն մարդեղութեան մասին, Վեհափառը ըսաւ, թէ «Աստուծմէ հեռացած, իր աստուածային պատկերը եղծած, մեղքի ու ապականութեան ճիրաններուն մէջ տուայտող մարդուն վերածնունդը հրամայական անհրաժեշտութիւն դարձած էր։

Աստուած մարդը ստեղծած էր որպէս Իր գործակիցը, Իր թագաւորութեան հաստատման մասնակից դառնալու համար։ Մարդուն տուած էր բանականութիւն ու ազատութիւն։ Սակայն մարդը շահագործած էր իր Աստուածատուր շնորհները ու դարձած գերին մեղքին ու մահուան. այլ խօսքով՝ իր անձին։ Բեթղեհէմի մսուրին մէջ մարդեղացող Աստուծոյ Որդին աշխարհ կու գար իբրեւ Փրկիչը մարդուն»։

Ապա, Նորին Սրբութիւնը յիշեցուց, թէ Աստուծոյ հրեշտակը աւետելով Քրիստոսի ծնունդը հովիւներուն՝ ըսաւ «ձեր Փրկիչը ծնաւ»։

Մեկնելով այս իրողութենէն, Վեհափառ Հայրապետը ըսաւ, թէ «Աստուծոյ Որդին աշխարհ կու գար որպէս Փրկիչ մարդուն, վերստին ծնունդ պարգեւելու մարդուն»։ Շարունակելով իր խօսքը ան յայտնեց, թէ «Բեթղեհէմէն մինչեւ Գողգոթա Աստուծոյ մարդեղացեալ Որդին ուսուցանեց, հրաշագործեց՝ մարդուն վերստին ծնունդ տալու յանձնառութեամբ։ Ան ո՛չ միայն ըսաւ՝ ե՛ս եմ կեանքը, այլ դարձաւ աղբիւրը ու ճանապարհը նոր կեանքին, նոր մարդուն։ Ինչպէս առաքեալը կ’ըսէ, առաջին Ադամով մահ եկաւ աշխարհին, երկրորդ Ադամով՝ Քրիստոսով, նոր կեանք»։

Ակնարկելով Քրիստոսի խորհրդական մարմինը եղող եկեղեցւոյ առաքելութեան, Նորին Սրբութիւնը ըսաւ. «Մարդուն վերստին ծնունդ տալու առաքելութիւնը կը շարունակէ մնալ կիզակէտը եկեղեցւոյ կեանքին ու վկայութեան։ Քրիստոսի ծննդեան տօնակատարութիւնը այսօր յիշեցում մըն է ու միաժամանակ հրաւէր մը, որ Քրիստոս մեզի՛ համար ծնաւ, որպէսզի մենք Իր ծնունդով վերածնինք։ Քրիստոս Ինքն է մեր միակ Փրկիչը։ Մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը կը վկայէ այս ճշմարտութեան մասին։ Պատմութեան պարտադրած փորձութիւններուն, հալածանքներուն ու աքսորներուն դիմաց մենք միշտ դարձանք Քրիստոսին, որպէս մեր Փրկիչը։

Մերժեցինք այլ փրկիչ. չհետեւեցանք այլ փրկիչներու «փրկարար» խոստումներուն։ Այսօր եւս, մեր պատմութեան դառն փորձառութիւնը մեզի կը յիշեցնէ, որ Քրիստոս Ի՛նք կը մնայ մեր միակ Փրկիչը եւ Բեթղեհէմէն բացուած ճամբան է դէպի վերստին ծնունդ առաջնորդող ճամբան։ Ո՛չ մեր փառքը ու պատիւը, ո՛չ մեր ունեցած նիւթական, մտաւորական կամ քաղաքական առաւելութիւնները. այլ Քրիստոսի նկատմամբ մեր ունեցած հաւատքն ու յոյսը մեզ կ’առաջնորդեն դէպի Բեթղեհէմ՝ մարդու վերստին ծննդեան աղբիւրը»։

Նորին Սրբութիւնը իր հայրապետական պատգամը եզրափակեց հետեւեալ կոչով. «Տագնապներով լեցուն ներկայ աշխարհին մէջ դարձեալ կը ծնի Քրիստոս, եթէ մենք պատրաստ ենք ընդունելու զՔրիստոս։ Դարձեալ հրեշտակները երկինքէն կ’աւետեն մեր Փրկիչին ծնունդը, եթէ մենք պատրաստ ենք լսելու աւետիսը հրեշտակներուն։ Դարձեալ Բեթղեհէմի խորհուրդը մեզ կը հրաւիրէ դառնալու իրեն, եթէ մենք պատրաստ ենք քալելու դէպի Բեթղեհէմ։ Պատմութեան արհաւիրքներուն մէջ մեր ժողովուրդը միշտ լսեց պատգամը Բեթղեհէմին ու քալեց դէպի Բեթղեհէմ՝ անոր խորհուրդը ու պատգամը ապրելով իր կեանքին մէջ։ Մեր կեանքի այս ճգնաժամային պայմաններուն մէջ եւ մեր պատմութեան այս ճակատագրական պահուն, դարձեալ դառնանք Բեթղեհէմին, եւ իբրեւ Քրիստոսի ծնունդով վերածնած ժողովուրդ՝ վերանորոգ հաւատքով ու յոյսով քալենք դէպի պայծառ ապագայ»։

Նկատի ունենալով քորոնա ժահրին ստեղծած դժուար պայմանները, Սուրբ եւ Անմահ Պատարագը մատուցուեցաւ Մայրավանքի շրջաբակին մէջ՝ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին առջեւ, բազմաթիւ հաւատացեալներու ներկայութեան»:

Նախորդ գրառումը

Ալիևը ոտնձգություն է կատարել Իրանի մշակութային ժառանգության նկատմամբ և երկրում հայտարարել Նիզամիի տարի

Հաջորդ գրառումը

Թրամփի կողմնակիցները հարձակվել են Կոնգրեսի շենքի վրա

Համանման Հոդվածներ

Նորություններ

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ

06/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

06/07/2026
Նորություններ

Խուզարկություններն ավարտվել են. Օլիմպիական կոմիտեն և այլ շինություններ կապարակնքվել են. Իվետա Տոնոյան

06/07/2026
Նորություններ

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

06/07/2026
Հաջորդ գրառումը

Թրամփի կողմնակիցները հարձակվել են Կոնգրեսի շենքի վրա

Լրահոս

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել են. ՔԿ

06/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն...

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվեց, նրան տարել են ՔԿ

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, տանում են ՔԿ և ներկայացնելու են կալանքի միջնորդություն. Հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Ծիծաղելի մեղադրանքով ձերբակալեցին, տանում...

Խուզարկություններն ավարտվել են. Օլիմպիական կոմիտեն և այլ շինություններ կապարակնքվել են. Իվետա Տոնոյան

06/07/2026

«Արարատցեմենտում», «Մուլտի վելնեսում», Երևանի Արարատ  կոնյակի, գինու, օղու կոմբինատում, «Մուլտի սթոուն» ընկերություններում, «Օլիմպավանում» և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում խուզարկություններն ավարտվել...

Թրամփը նաև Ալիևին է հրավիրել Մայամի՝ G20-ի առաջնորդների գագաթնաժողովին

06/07/2026

Մենք շատ հպարտ ենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին հրավիրել է Մայամիում անցկացվելիք G20-ի առաջնորդների...

Այսպիսի վարքագծով որևէ ռեժիմ չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան

06/07/2026

Բոլորին էլ պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական վրեժխնդրության դրսևորում է և որևէ կապ չունի օրենքի հետ. գրել...

Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ. Փաշինյան

06/07/2026

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հանդիպումը: ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական