Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լավագույնը՝ երեք տարի անընդմեջ

«ՖԻՖԱ»-ն Լիոնել Մեսսիին ճանաչել է 2023-ի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մեսսին տիտղոսին արժանացել է երրորդ տարին անընդմեջ։ Նա առաջ է անցել «Մանչեսթեր Սիթի»-ի Էրլինգ Հոլանդից եւ «ՊՍԺ»-ի Կիլիան Մբապպեից:

Արգենտինացին առաջատար է դարձել ըստ քվեարկության արդյունքների, ինչին մասնակցել են ֆուտբոլի երկրպագուներ, լրագրողներ, ինչպես նաև ազգային հավաքականների ավագներ ու մարզիչներ։

Մրցանակաբաշխությանը ֆուտբոլիստը չի մասնակցել։ «DirecTV Sports»-ի փոխանցմամբ՝ նա հայտնել է, թե նախընտրել է մնալ Մայամիում եւ մարզվել թիմի հե։ Ֆուտբոլասերներից շատերը սակայն ենթադրում են, որ Մեսսին մրցանակաբաշխությանը չի ներկայացել, քանի որ վստահ է եղել՝ 2023-ի լավագույնը ինքը չի լինելու։

Նշենք, որ նախորդ տարի ֆուտբոլիստը «Ոսկե գնդակ» մրցանակը ստացավ 8-րդ անգամ։

Ս․Վ․