Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Դանիան նոր միապետ ունի․ թագավորը գահը մորից է ստացել

Դանիան նոր միապետ ունի։ Թագուհի Մարգրետ 2-րդի՝ գահից հրաժարվելուց հետո օրերս նրա որդին՝ Ֆրեդերիկ 10-րդն է գահ բարձրացել։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ 83-ամյա թագուհու՝ գահից հրաժարվելու մասին ստորագրած փաստաթուղթը, որ, ի դեպ, վավերացնում է այդ երկրի կառավարությունը, 55-ամյա թագաժառանգին ինքնաբերաբար միապետ է դարձրել։

Դանիայի՝ 10-րդ դարից սկիզբ առած եւ Եվրոպայի ամենահին միապետությունում թագադրման կամ օծման արարողություն չի կատարվում։ Միապետին ու թագարվորական ընատնիքին վերապահված են սոսկ ծիսական արարողություններ։

Մարգարետ 2-րդ գահից հրաժարվելու մասին հայտարարել էր Ամանորից առաջ՝ դեկտեմբերի 31-ի տոնական ուղերձում։ 900 տարվա ընթացքում նա գահից հրաժարված միակ միապետն է։

83-ամյա Նորին Մեծությունը միապետի աթոռին էր 1972-ից՝ հոր՝ Ֆրեդերիկ IX մահից հետո։

Ս․Վ․