Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանն «Աշխարհի գավաթի» եզրափակչում են

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է և կարևոր՝ աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որի ժամանակ կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերը։
Աշխարհի առաջնության երկրորդ տուրը կավարտվի մարտի 5-ին։
