Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ։
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է և կարևոր՝ աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնության համար, որի ժամանակ կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրերը։
Աշխարհի առաջնության երկրորդ տուրը կավարտվի մարտի 5-ին։