Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական ուժերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին:

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը,  «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: