Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում ներկա է եղել DEFEXPO ցուցահանդեսին

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես. տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին, զրուցել մի շարք ընկերությունների ղեկավարների հետ»,- գրել է Թորոսյանը։