Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիները հրադադարի ռեժիմը խախտել են. ՊՆ

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Պաշտպանության նախարարությունից  տեղեկացնում են, որ ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: