Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ռուս սահմանապահները դուրս են եկել Հայաստան-Իրան սահմանի Ագարակի անցակետից

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները. ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն եմ մաղթում»,- գրել է նա: