Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են։
Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։