Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ռուսական կողմը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը բացելու նպատակով բանակցությունները շարունակում է. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցությունները շարունակվում են։

Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։

Պարեկություն է իրականացվում երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։