Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Սլովակիայի վարչապետ Լյուդովիտ Օդորի հետ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Սլովակիայի միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։