Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ավերումը հետաքննող միջազգային հանձնաժողովի ստեղծման հարցը

Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել,  քննարկվել է ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ միջազգային հանձնաժողովի ստեղծման հարցը։ Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ կարող է հանձնաժողով ստեղծվել պատերազմող կողմերի, ՄԱԿ-ի և միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի փորձագետների մասնակցությամբ՝ Կախովսկայա հիդրոէլեկտրական ամբարտակի պայթյունի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու համար», – ասվում է գրասենյակի հաղորդագրությունում։