Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Պապիկյանն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Անհայտ զինվորի հուշահամալիր

Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին. հայտնում են Պաշտպանության նախարարությունից։