Հայկական կողմն իր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը, վերջին 1 շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով, հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ։
Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները դարձյալ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: