Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Միրզոյանը մեկնում է Բրյուսել

Դեկտեմբերի 11-12-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպման, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի նաև ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը:Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: