Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում նախատեսված է մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը, որը կգլխավորի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Միջոցառումը սկսում է նոր երկխոսություն՝ 2022 թվականի հունիսին Աշխաբադում Կասպյան վեցերորդ գագաթնաժողովում համաձայնեցված մանդատի շրջանակում։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։
Նախարարների խորհրդի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ Սերգեյ Լավրովի և նրա գործընկերների միջև։