ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, թե ինչ են քննարկելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակը Հարավային Կովկասում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։
Կարծիքներ կփոխանակվեն ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։