Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Հորդորում եմ անմիջապես բացել Լաչինի միջանցքը․ ԳԴՀ պաշտոնյա

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Ադրբեջանին հորդորել է հարգել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը: ԳԴՀ-ի բարձաստիճան պաշտոնյան  այս մասին հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Հորդորում եմ Ադրբեջանի՝ պատասխանատու բոլոր քաղաքական անձանց հարգել միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացել Լաչինի միջանցքը»,- ասել է պատգամավորը:

 Նա նաև ասաց, որ Հայաստան այցի շրջանակում հանդիպել է Արցախից տեղահանված կանանց։

Պաշտոնյան ընդգծեց, որ Գերմանիան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է դիտարկում այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ իրարից բաժանված լինել: «Երբևէ չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունենան էթնիկ զտումներ»,- ընդգծեց նա: