Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։
Արցախի ԱԺ լրատվության վարչությունից հայտնում են, որ Դավիթ Իշխանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 22 պատգամավոր, դեմ՝ 9-ը։
Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ազատ Հայրենիք-ՔԴՄ» խմբակցությունը։
Ինչպես հայտնի է, հուլիսի 29-ին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական էր տվել։