Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը, որի ժամանակ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն ամփոփել են առանձնազրույցի ժամանակ քննարկած թեմաները, անդրադարձել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին և ուղենշել երկխոսության հեռանկարները: