Friday, 24 July, 2026

Առաջարկվել է Ստեփանակերտում հրավիրել ԱԽ նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է ԱՀ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։

Քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերի կողմից առաջարկվել է հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի  նիստ։