Ապաշրջափակման հարցում կարևորը քաղաքական համաձայնությունների գալն է:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ապաշրջափակման մասով կարևոր բան կա, որն այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ, այսինքն`ապաշրջափակումը Հայաստանի կոնտեքստում սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից»,- ասաս նա:
ԱԽ քարտուղարը շեշտեց` այս հարցում Հայաստանի դիրքրոշումը շատ հստակ է:
«Հույս ունենք, որ այս սկզբունքով առաջ կշարժվեն նաև մյուս բոլոր գործընկներները»,- ընդգծեց Գրիգորյանը: